https://arm.sputniknews.ru/20230315/garegin-b-n-yndunel-e-hh-um-vrastani-nvoranshanak-despanin-56731258.html
Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Sputnik Արմենիա
Զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T09:36+0400
2023-03-15T09:36+0400
2023-03-15T09:37+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
դեսպան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56730905_0:78:1500:922_1920x0_80_0_0_d7dae275e20a386d6ac4abd115360324.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ-ում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, դեսպանն այդ մասին ասել է երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամաննակ։Կաթողիկոսն ընդգծել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։ Նա վստահություն է հայտնել, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:Զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:Հիշեցնենք` Շարվաշիձեն դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։ Վրաստանի դեսպանի պաշտոնը մեկուկես տարի թափուր էր։Դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական համագործակցությանը. Արմեն Գրիգորյան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56730905_84:0:1417:1000_1920x0_80_0_0_95ac3da7cbe0783d63e957a986ae90ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, դեսպան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, վրաստանի հանրապետություն, դեսպան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին
09:36 15.03.2023 (Թարմացված է: 09:37 15.03.2023) Զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ-ում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։ Ինչպես հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, դեսպանն այդ մասին ասել է երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամաննակ։
Կաթողիկոսն ընդգծել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։ Նա վստահություն է հայտնել, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:
Զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
Հիշեցնենք` Շարվաշիձեն
դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։ Վրաստանի դեսպանի պաշտոնը մեկուկես տարի թափուր էր։