https://arm.sputniknews.ru/20230315/chavushoghlun-lavrvovi-het-qnnarkel-e-hacahatikajin-gvortsarqy-zlm-56765624.html
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը․ ԶԼՄ
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Անկարայում հայտարարել էին, որ թուրքական կողմը գործընկերների հետ բանակցում է «Սևծովյան նախաձեռնությունը» ոչ թե 60, այլ 120 օրով երկարաձգելու համար: 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T17:33+0400
2023-03-15T17:33+0400
2023-03-15T18:11+0400
թուրքիա
ռուսաստան
սերգեյ լավրով
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43033149_0:0:1601:901_1920x0_80_0_0_6da49880d401a8eb9b375d155a62e72a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի վերաբերյալ ստամբուլյան համաձայնագիր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը։Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հայտնել էր, որ ռուսական պարենի և պարարտանյութերի մատակարարման հարցում առաջընթացի բացակայության պատճառով Մոսկվան որոշել է «Սևծովյան նախաձեռնությունը» երկարաձգել միայն 60 օրով: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հերթին հայտարարել էր, որ Անկարան գործընկերների հետ բանակցում է պայմանավորվածությունը ոչ թե 60, այլ 120 օրով երկարաձգելու համար:Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է, որ ուկրաինական հացահատիկը, պարենը և պարարտանյութերը պետք է Սև ծովով արտահանվեն 3 նավահանգստից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում մեխանիկորեն երկարաձգվել է 120 օրով` մինչև մարտի 18-ը։Հացահատիկային գործարքի երկարաձգումը բարդ հարց է․ ԼավրովՀացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նաև նախատեսում է ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան պնդում է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ–ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։Գործարքի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն 1 տարով և նախագծին միացնել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։Էրդողանը բացահայտել է Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» մատակարարումների ծավալները
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43033149_78:0:1387:982_1920x0_80_0_0_34f45440691931c74ab79e7a4e1a5de6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, սերգեյ լավրով, մևլութ չավուշօղլու
թուրքիա, ռուսաստան, սերգեյ լավրով, մևլութ չավուշօղլու
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը․ ԶԼՄ
17:33 15.03.2023 (Թարմացված է: 18:11 15.03.2023) Ավելի վաղ Անկարայում հայտարարել էին, որ թուրքական կողմը գործընկերների հետ բանակցում է «Սևծովյան նախաձեռնությունը» ոչ թե 60, այլ 120 օրով երկարաձգելու համար:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի վերաբերյալ ստամբուլյան համաձայնագիր։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հայտնել էր, որ ռուսական պարենի և պարարտանյութերի մատակարարման հարցում առաջընթացի բացակայության պատճառով Մոսկվան որոշել է «Սևծովյան նախաձեռնությունը» երկարաձգել միայն 60 օրով: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հերթին հայտարարել էր, որ Անկարան գործընկերների հետ բանակցում է պայմանավորվածությունը ոչ թե 60, այլ 120 օրով երկարաձգելու համար:
«Այսօր (մարտի 15-ին) արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հացահատիկի վերաբերյալ ստամբուլյան համաձայնագիրն ու երկկողմ հարաբերությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է, որ ուկրաինական հացահատիկը, պարենը և պարարտանյութերը պետք է Սև ծովով արտահանվեն 3 նավահանգստից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում մեխանիկորեն երկարաձգվել է 120 օրով` մինչև մարտի 18-ը։
Հացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նաև նախատեսում է ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան պնդում է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ–ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
Գործարքի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն 1 տարով և նախագծին միացնել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։