00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսովի աշխատակազմն ու ուսանողները կբողոքարկեն ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը

© Sputnik / Aram NersesyanՑոլակ Ակոպյան
Ցոլակ Ակոպյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2023
Ցոլակ Ակոպյան
Բաժանորդագրվել
Պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ կառավարությունը խախտում է նաև բուհի կանոնադրությունում վերջերս կատարած փոփոխությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի նշանակումը հակաիրավական է։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԲՊՀ-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
«5 ամիս է՝ մեր համալսարանը ապրում է ապօրինությունների շրջանակում, սա նույնպես ապօրինի որոշում է, մենք այն բնականաբար բողոքարկելու ենք, քանի որ նրանք մի շարք օրենքներ են խախտել այս նշանակումով»,– ասաց նա։
Ավելի վաղ պրոռեկտորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որկառավարությունը խախտում է նաև բուհի կանոնադրությունում վերջերս կատարած փոփոխությունը, ըստ որի` մինչև նոր ռեկտորի ընտրությունը կամ մրցույթի հաստատումը, ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով պետք է կատարի ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորը։
«Ինձ վարկաբեկում են՝ ասելով, թե ես եմ ուզում դառնալ ռեկտոր, բայց չկա նման բան։ Որ օրը բերեն, այստեղ նորմալ ընտրություններ անցկացնեն, ես դիմում կգրեմ, կգնամ, որ համոզվեն` սա անձերի պայքար չէ, սա պայքար է հանուն արդարության»,– նշեց նա։
Պրոռեկտորը հայտնեց նաև, որ առավոտյան ԿԳՄՍՆ–ից նամակ է ստացել, ըստ որի՝ նա պետք է հրավիրի գիտխորհրդի նիստ, որտեղ պետք է ներկայացվի ռեկտորի պաշտոնակատարը։ Սակայն Ակոպյանը պնդում է, որ դա նույնպես անօրինական է, քանի որ գիտխորհրդի անդամները նիստի մասին պետք է ծանուցվեն 5 օր առաջ։
ԲՊՀ դասախոս Դոնարա Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը սրում է իրավիճակը։
«Ոչ մի անօրինականություն այստեղ չկա։ Անօրինական է այն, ինչ տեղի է ունենում հոկտեմբերից մինչև այսօր այս համալսարանում, որը ակադեմիական անվանել չի կարելի։ Դուք ինքներդ եք տեսել` հայհոյանքներ են հնչում, դասադուլներ են կազմակերպվում, իսկ կրթական գործընթացը տուժում է դրանից», – ասաց նա։
Ինչ վերաբերում է Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, ապա դասախոսը նշեց` կողմ է, որ համալսարանը լեզվաբան և գիտնական ղեկավարի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության հետ կապված 2 քրգործ է հարուցվել
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդականի խուլիգանության գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
0