https://arm.sputniknews.ru/20230315/brjusvovi-anvan-hamalsarani-usanvoghnery-dasadul-en-anum-56747822.html
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները դասադուլ են անում
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները դասադուլ են անում
Sputnik Արմենիա
Ուսանողները թույլ չեն տալու, որ Դավիթ Գյուրջինյանը մտնի համալսարան։ 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T13:43+0400
2023-03-15T13:43+0400
2023-03-15T13:45+0400
հայաստան
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
դասադուլ
դավիթ գյուրջինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56743950_0:66:1600:966_1920x0_80_0_0_8a5f230dcc8770ca1f754232697f1877.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այս պահին բուհի դիմաց դասադուլ են անում․ նրանք դեմ են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը։Նրանք հայտարարեցին՝ թույլ չեն տալու, որ Դավիթ Գյուրջինյանը մտնի համալսարան։Ավելի վաղ հայտնել էինք, որ բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության հետ կապված 2 քրգործ է հարուցվելՄարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդականի խուլիգանության գործն ուղարկվել է դատարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56743950_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d045f90108cda63edb5b5e862ac69f60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, դասադուլ, դավիթ գյուրջինյան
հայաստան, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, դասադուլ, դավիթ գյուրջինյան
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները դասադուլ են անում
13:43 15.03.2023 (Թարմացված է: 13:45 15.03.2023) Ուսանողները թույլ չեն տալու, որ Դավիթ Գյուրջինյանը մտնի համալսարան։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այս պահին բուհի դիմաց դասադուլ են անում․ նրանք դեմ են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը։
«Մենք ոչ մեկի հանդեպ անձնական խնդիր չունենք, պարզապես չենք ուզում, որ որևէ մեկը ապօրինի գա ռեկտոր»,– ասաց ուսանողներից մեկը։
Նրանք հայտարարեցին՝ թույլ չեն տալու, որ Դավիթ Գյուրջինյանը մտնի համալսարան։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր
Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով
հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։