https://arm.sputniknews.ru/20230315/ankaran-pahanjel-e-hajvoc-ceghaspanutjan-zvoheri-hushardzan-chteghadrel-tel-avivi-ardzaganqy-56757466.html
Անկարան պահանջել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել. Թել Ավիվի արձագանքը
Անկարան պահանջել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել. Թել Ավիվի արձագանքը
Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը «Մերեց» կուսակցության նախկին պատգամավորներից մեկն է, որը... 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T16:46+0400
2023-03-15T16:46+0400
2023-03-15T16:51+0400
իսրայել
թուրքիա
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/80/80/808025_0:0:2560:1440_1920x0_80_0_0_74e0ceeaeb497211f5185952b509b7f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Իսրայելում Թուրքիայի դեսպանը երկրի կառավարությունից պահանջել է արգելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը Հայֆայում։ Իսրայելական ԶԼՄ–ներում հայտնված այս տեղեկությունը հաստատել է «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։Բանն այն է, որ իսրայելական Հայֆայ քաղաքի քաղխորհուրդը որոշել է կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնել։ Ըստ իսրայելական Ynet գործակալության` Թուրքիայում այս փաստը բացասական արձագանք է ստացել։ԶԼՄ–ի տվյալներով` Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Տորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի նախարարության ղեկավար Միկա Զոխարին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու համար։ Նախարարը չի պատասխանել և դիվանագետի նամակն ուղարկել է երկրի ԱԳՆ:Չավուշօղլուն ծաղրել է Ցեղասպանության տարելիցի ակցիայի մասնակիցներինԱԳՆ–ի ղեկավարությունը հուշարձանի հարցով խորհրդակցություն է անցկացրել, առաջարկվել է անպատասխան թողնել Տորունլերի նամակը։ Եթե թուրքական կողմը միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ պնդումները շարունակի, Անկարային կբացատրեն, որ խոսքը տեղական իշխանությունների որոշման մասին է, ոչ թե Իսրայելի կառավարության կամ պետական հաստատության. Իսրայելում տեղական ինքնակառավարման մարմիններն օժտված են լայն լիազորություններով և ինքնավարությամբ:Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր է տեղադրվել է իսրայելական Պետահ Տիկվա քաղաքում։Քյոլնում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ամեն տարի ապամոնտաժում են
իսրայել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/80/80/808025_320:0:2240:1440_1920x0_80_0_0_35d7cd13651146c9b1160571d8e32864.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, թուրքիա, հայոց ցեղասպանություն
իսրայել, թուրքիա, հայոց ցեղասպանություն
Անկարան պահանջել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել. Թել Ավիվի արձագանքը
16:46 15.03.2023 (Թարմացված է: 16:51 15.03.2023) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը «Մերեց» կուսակցության նախկին պատգամավորներից մեկն է, որը Քնեսեթում մի քանի անգամ հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Իսրայելում Թուրքիայի դեսպանը երկրի կառավարությունից պահանջել է արգելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը Հայֆայում։ Իսրայելական ԶԼՄ–ներում հայտնված այս տեղեկությունը հաստատել է «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։
Բանն այն է, որ իսրայելական Հայֆայ քաղաքի քաղխորհուրդը որոշել է կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնել։ Ըստ իսրայելական Ynet գործակալության` Թուրքիայում այս փաստը բացասական արձագանք է ստացել։
ԶԼՄ–ի տվյալներով` Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Տորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի նախարարության ղեկավար Միկա Զոխարին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու համար։ Նախարարը չի պատասխանել և դիվանագետի նամակն ուղարկել է երկրի ԱԳՆ:
ԱԳՆ–ի ղեկավարությունը հուշարձանի հարցով խորհրդակցություն է անցկացրել, առաջարկվել է անպատասխան թողնել Տորունլերի նամակը։ Եթե թուրքական կողմը միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ պնդումները շարունակի, Անկարային կբացատրեն, որ խոսքը տեղական իշխանությունների որոշման մասին է, ոչ թե Իսրայելի կառավարության կամ պետական հաստատության. Իսրայելում տեղական ինքնակառավարման մարմիններն օժտված են լայն լիազորություններով և ինքնավարությամբ:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր է տեղադրվել է իսրայելական Պետահ Տիկվա քաղաքում։