00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հետ խաղաղություն կառուցելու ՀՀ քաղաքականությունը ձախողված է. միջազգայնագետ

© Photo : Twitter / Vahagn KhachaturyanՀայաստանում ԵՄ առաքելության ավտոշարասյունը
Հայաստանում ԵՄ առաքելության ավտոշարասյունը - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2023
Հայաստանում ԵՄ առաքելության ավտոշարասյունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բալասանյանի կարծիքով` Իրանը Եղեգնաձորում դիտորդների ներկայությունը կարող է իր համար թիրախ համարել և հարվածել, հետևաբար Հայաստանը, «չխաղալով կրակի հետ», պետք է րոպե առաջ այդ նստավայրը տեղափոխի Վարդենիս կամ Տավուշ։
Եթե նոյեմբերի 9–ի արձանագրությունը ստորագրել են երեք երկիր, այդ արձանագրության տրամաբանության շրջանակում Պրահայում կամ Բրյուսելում ի՞նչ են բանակցում ՀՀ իշխանությունները։ «Աբովյան Time» հաղորդմանը նման հարցադրում արեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` անդրադառնալով խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին և գործող իշխանությունների վարած արևմտամետ քաղաքականությանը։
Բալասանյանի կարծիքով` եվրոպական երկրների համար (հատկապես ուկրաինական հակամարտության ֆոնին) ոչ թե Արցախի հարցն է կարևոր, այլ գազի այլընտրանքային երկիր գտնելը, որը չի լինի ՌԴ–ի և Ուկրաինայի վերահսկողության ներքո, և այդ համատեքստում դիտարկվում է Ադրբեջանը։
«Այս պարագայում Ադրբեջանի դերն ու նշանակությունը Եվրոպայի համար մի քանի անգամ մեծանում է։ Հետևաբար՝ Եվրոպան չի կարող լինել անկողմնակալ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,–ասաց միջազգայնագետը։
Ավելին` փորձագետի համոզմամբ, եվրոպական մայրաքաղաքներից ականջահաճո խոստումներով և բարի խոսքերով Հայաստանին հասցրել են վտանգավոր եզրագծի` պատերազմի շեմին, որտեղ ՀՀ–ն անպաշտպան վիճակում է։
Նման տպավորություն Բալասանյանը ստացել է նաև ՀՀ վարչապետի վերջին ասուլիսից, որտեղ ըստ նրա՝ ակնհայտ էր, որ Հայաստանին աշխարհաքաղաքական կենտրոններից «անկյուն են կանգնեցրել», որից հնարավոր է դուրս գալ կա՛մ պատերազմի, կա՛մ դաշնակիցների հետ հարաբերությունները վերականգնելու միջոցով. իսկ «թե որը կընտրի Հայաստանը, առաջիկայում պարզ կլինի»։
Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը` ամեն գնով Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելում ձախողված է։ Իսկ խաղաղության բանակցություններում առկա տարբերակներից գործող իշխանություններն ընտրել են ամենաոչհայանպաստ տարբերակը։
«Ադրբեջանի ղեկավարությունը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը նույնիսկ ՀՀ–ի համար վատագույն տարբերակով, որովհետև հասկացել է, որ կարող է ստանալ ավելին։ Ալիևը հասկացել է, որ բանակցային գործընթացում ունի առավելություններ և գուցե ունի այնպիսի խաղաքարտեր, որը դեռ չի բացահայտում։ Միևնույն ժամանակ սկսել է գործի դնել նաև շանտաժի լեզուն։ Դրա համար Փաշինյանը բացահայտ այս մասին հայտարարում է ասուլիսում, որը հուսահատ հայտարարություն էր»,–ընդգծեց միջազգայնագետը` հավելելով, որ Փաշինյանը հասել է մի հանգրվանի, որից այն կողմ չի կարողանալու կատարել Ալիևի պահանջները։
Այս ամենի պատճառը, ըստ Բալասանյանի, այն է, որ արտաքին քաղաքականության համար պատասխանատուները չհասկացան՝ ներկա իրավիճակում ՀՀ–ի նման փոքր երկրի համար չափազանց վտանգավոր է կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարելը։ Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության պայմաններում պետք էր անել առավելագույնը երկիրը վտանգներից հեռու պահելու և այդ մրցակցության փորձադաշտը չսարքելու, տնտեսությունը և բանակը զարգացնելու համար։
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքներից
«Եվ ամենակարևորը` լեզու գտնել և հարթել բոլոր տարաձայնությունները, կլորացնելու բոլոր սուր անկյունները ռազմաքաղաքական դաշնակցի հետ, փնտրելու նոր ռազմաքաղաքական գործընկեր տարածաշրջանում ի դեմս Իրանի և պատրաստվել վատթարագույնին։ Այլ ոչ թե տարբեր երկրների հայտարարությունները համարել դիվանագիտական հաջողություն։ Դրանք այստեղ ոչինչ չասող հայտարարություններ են։ Այստեղ աշխատում է խորամանկությունն ու խոսքի տեր լինելը»,–ասաց նա։
Հակառակ նշվածի՝ գործող իշխանությունները այլ ուղիով են գնացել և դաշնակից ու բարեկամ երկրների հակառակորդների ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել են սեփական երկիր։ Իհարկե, դիտորդների առաքելության նպատակներում նշված է խաղաղության հաստատման ձգտումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն նրանց տեղակայումը կոնկրետ Եղեգնաձորում Բալասանյանի մոտ կասկածներ են առաջացնում իրական նպատակների վերաբերյալ։
Մասնավորապես, նրա խոսքով, Եղեգնաձոր քաղաքը շատ հարմար է Իրանի սահմանն ու տարածքը դիտարկելու համար և շատ հավանական է, որ դրա համար ԵՄ դիտորդները տեղակայվել են այնտեղ։
«Այն տեխնիկան, որ դիտորդները բերել են իրենց հետ, նախատեսված չէ միայն հայ–ադրբեջանական սահման դիտարկելու համար, հակառակ դեպքում դիտորդները կտեղակայվեին այլ սահմանամերձ շրջաններում` Տավուշում, Գեղարքունիքում։ Միգուցե նրանց նպատակը միաժամանակ երկու ուղղություն դիտարկելն է` Իրանի սահմանը և դեպի Սյունիք գնացող ճանապարհը, որպեսզի պարզեն` ռուս խաղաղապահների քանի մեքենա է անցնում օրվա ընթացքում, ինչ տեխնիկա և բեռ են տեղափոխում»,–ասաց նա։
Նրա կարծիքով` Իրանը Եղեգնաձորում դիտորդների ներկայությունը կարող է իր համար թիրախ համարել և հարվածել, հետևաբար Հայաստանը, «չխաղալով կրակի հետ», պետք է րոպե առաջ այդ նստավայրը տեղափոխի Վարդենիս կամ Տավուշ, հակառակ պարագայում շատ հավանական է Վայոց Ձորը դառնա աշխարհաքաղաքական բախման կիզակետ։
Անդրադառանալով վարչապետի հայտարարությանը, որ ՌԴ–ն է պատասխանատու Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար, միջազգայանգետն ընդգծեց, որ Ռուսաստանը միայնակ չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
«Սրանք քո քաղաքացիներն են։ Կրկին թող Ռուսաստանը լինի երաշխավորը, թեև ես դեմ եմ, որովհետև Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը միշտ եղել է Հայաստանը։ Ամեն դեպքում, Հայաստանը պետք է ակտիվորեն օգնի Ռուսաստանին»,–ասաց նա։
Նրա կարծիքով` այդ օգնությունը կարող է արտահայտվել մանր դետալներով` օրինակ խաղաղապահների ներկայության դեմ բողոքող ցուցարարներին զսպելով։
«Եթե դուք ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, ինչու եք թույլ տալիս հակառուսական ակցիաներ անցկացնել»,–ասաց նա հավելով, որ նման հայտարարության դեպքում պետք է իշխանություններն իրենց քայլն անեն և բացառեն Երևանում և Ստեփանակերտում հակառուսական ակցիաների անցկացումը։
Լրահոս
0