https://arm.sputniknews.ru/20230314/rd-khaghaghapahneri-harcum-arcakhi-nakhagahn-u-nikvol-pashinjany-miakartsiq-en-56702666.html
ՌԴ խաղաղապահների հարցում Արցախի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը միակարծիք են
ՌԴ խաղաղապահների հարցում Արցախի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը միակարծիք են
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարը վստահ է, որ բանավեճն ու քննարկումը միայն դրական ազդեցություն կարող են ունենալ գործընթացի համար։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T15:25+0400
2023-03-14T15:25+0400
2023-03-14T15:35+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
արցախի նախագահ արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41473188_0:0:1670:940_1920x0_80_0_0_083023d4e69287ec04b5a93f61799d70.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի հարցերի շուրջ տարաձայնություն ունեն, բայց ՌԴ խաղաղապահների վերաբերյալ միակարծիք են։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց Փաշինյանը` անդրադառնալով շրջանառվող զրույցներին, թե Արցախի նախագահի և իր միջև տարաձայնություններ կան։ԼՂ հարցը փակուղի է մտել, որովհետև Ադրբեջանն ագրեսիվ նկրտումներից չի հրաժարվել. Փաշինյան«Կա՞ն արդյոք տարբեր տեսակետներ. իհարկե, կան, քանի որ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահն է, ես Հայաստանի վարչապետն եմ։ Իսկ ի՞նչն է այստեղ վախենալու, կա բանավեճ, խոսակցություն, քննարկում, և ես հարգում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, հասարակության կարծիքը, ու ինձ իրավունք եմ վերապահում դիտարկումներ անել այդ կարծիքի առնչությամբ»,– հավելեց վարչապետը։Նրա կարծիքով` եղած քննարկումն ու բանավեճը եթե ազդում են իր և Արայիկ Հարությունյանի անձնական և աշխատանքային հարաբերությունների միջև, ապա միայն դրական տեսանկյունից։ Փաշինյանը նշեց, որ ամենօրյա հեռախոսակապի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ, ի դեպ, հաճախ հենց իր նախաձեռնությամբ։Հնարավոր էսկալացիայի դեպքում ԼՂ–ի անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է. Փաշինյան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41473188_186:0:1670:1113_1920x0_80_0_0_b955b56cbcc565ec9689ffed0b23bd16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
հայաստան, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
ՌԴ խաղաղապահների հարցում Արցախի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը միակարծիք են
15:25 14.03.2023 (Թարմացված է: 15:35 14.03.2023) Կառավարության ղեկավարը վստահ է, որ բանավեճն ու քննարկումը միայն դրական ազդեցություն կարող են ունենալ գործընթացի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի հարցերի շուրջ տարաձայնություն ունեն, բայց ՌԴ խաղաղապահների վերաբերյալ միակարծիք են։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց Փաշինյանը` անդրադառնալով շրջանառվող զրույցներին, թե Արցախի նախագահի և իր միջև տարաձայնություններ կան։
«Կա՞ն արդյոք տարբեր տեսակետներ. իհարկե, կան, քանի որ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահն է, ես Հայաստանի վարչապետն եմ։ Իսկ ի՞նչն է այստեղ վախենալու, կա բանավեճ, խոսակցություն, քննարկում, և ես հարգում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, հասարակության կարծիքը, ու ինձ իրավունք եմ վերապահում դիտարկումներ անել այդ կարծիքի առնչությամբ»,– հավելեց վարչապետը։
Նրա կարծիքով` եղած քննարկումն ու բանավեճը եթե ազդում են իր և Արայիկ Հարությունյանի անձնական և աշխատանքային հարաբերությունների միջև, ապա միայն դրական տեսանկյունից։ Փաշինյանը նշեց, որ ամենօրյա հեռախոսակապի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ, ի դեպ, հաճախ հենց իր նախաձեռնությամբ։