https://arm.sputniknews.ru/20230314/rd-i-het-haraberutjunnerum-tshgnazham-chka-pashinjan-56709149.html
ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Փաշինյան
ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխանդարձ անհանգստություններ։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T16:19+0400
2023-03-14T16:19+0400
2023-03-14T16:21+0400
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան
եվրամիություն
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56699460_0:281:1397:1067_1920x0_80_0_0_339e089516575d27f1facd4eaa2d5973.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Մենք խոսում ենք, քննարկում ենք ու ֆիքսում, որ կան խնդիրներ, բայց հարաբերություններում չճգնաժամ չեմ տեսնում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։Նա հավելեց, որ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, ոչ թե սուբյեկտիվ, այնպես որ դրանք չեն կարող հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենալ։Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությանը` ՀՀ վարչապետը նշեց, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական անզեն առաքելություն է, ու դրանով ամեն ինչ ասված է։Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56699460_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2ced88965a9d9765fce386fcac7d32de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, եվրամիություն, դիտորդ
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, եվրամիություն, դիտորդ
ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Փաշինյան
16:19 14.03.2023 (Թարմացված է: 16:21 14.03.2023) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխանդարձ անհանգստություններ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք խոսում ենք, քննարկում ենք ու ֆիքսում, որ կան խնդիրներ, բայց հարաբերություններում չճգնաժամ չեմ տեսնում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, ոչ թե սուբյեկտիվ, այնպես որ դրանք չեն կարող հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենալ։
«Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխանդարձ անհանգստություններ»,– հավելեց վարչապետը։
Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությանը` ՀՀ վարչապետը նշեց, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական անզեն առաքելություն է, ու դրանով ամեն ինչ ասված է։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: