https://arm.sputniknews.ru/20230314/petq-e-che-apaltapal-qajler-anel-pashinjany-opukacvats-taratsqneri-veradardzi-masin-56680009.html
«Պետք չէ ափալ–թափալ քայլեր անել». Փաշինյանը` օկուպացված տարածքների վերադարձի մասին
«Պետք չէ ափալ–թափալ քայլեր անել». Փաշինյանը` օկուպացված տարածքների վերադարձի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերը Հայաստանի համար կարմիր գիծ են։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T13:28+0400
2023-03-14T13:28+0400
2023-03-14T15:39+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
օկուպացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56679209_0:0:1600:901_1920x0_80_0_0_ceac4c0e0090737f56f7420c4ba5dca5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքների հարցը մեկ քայլով լուծել հնարավոր չէ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերը Հայաստանի համար կարմիր գիծ են, և հավելեց, որ բոլոր խնդիրները պետք է ունենան ռազմավարական լուծում` երկարաժամկետ, տևական, խորը և համապարփակ։Հարցին, թե արդյոք այդ տարածքները երկար պետք է մնան Ադրբեջանի տիրապետության տակ, Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ն օկուպացված տարածքներ ունի դեռ 1994 թ.–ից։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հունվարի 10-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը 30 տարում Հայաստանից ավելի քան 70 ք/կմ տարածք է օկուպացրել։ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 13-ին Բահրեյնում Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովում ասել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և օկուպացրել մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56679209_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ed564c830a17254c37be0cade368eca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, օկուպացիա
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, օկուպացիա
«Պետք չէ ափալ–թափալ քայլեր անել». Փաշինյանը` օկուպացված տարածքների վերադարձի մասին
13:28 14.03.2023 (Թարմացված է: 15:39 14.03.2023) Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերը Հայաստանի համար կարմիր գիծ են։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքների հարցը մեկ քայլով լուծել հնարավոր չէ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք չէ անել ափալ–թափալ քայլեր, պետք է հետևողական ռազմավարական քայլերով գնալ առաջ պետության շահերը ապահովելու և սպասարկելու համար»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերը Հայաստանի համար կարմիր գիծ են, և հավելեց, որ բոլոր խնդիրները պետք է ունենան ռազմավարական լուծում` երկարաժամկետ, տևական, խորը և համապարփակ։
Հարցին, թե արդյոք այդ տարածքները երկար պետք է մնան Ադրբեջանի տիրապետության տակ, Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ն օկուպացված տարածքներ ունի դեռ 1994 թ.–ից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հունվարի 10-ին
հայտարարել էր, որ Ադրբեջանը 30 տարում Հայաստանից ավելի քան 70 ք/կմ տարածք է օկուպացրել։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 13-ին Բահրեյնում Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովում
ասել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և օկուպացրել մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք։