https://arm.sputniknews.ru/20230314/pashinjany-hajtnec-inchu-hajastany-chstandznec-hapki-glkhavor-qartughari-teghakali-pashtvony-56669728.html
Փաշինյանը հայտնեց՝ ինչու Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը
Փաշինյանը հայտնեց՝ ինչու Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը
Sputnik Արմենիա
Կառավարության ղղեկավարի կարծիքով` պաշտոնի ստանձնումը եթե բերեր Հայաստանի համար անվտանգության ևս մեկ գործոնի ավելացման, ապա Հայաստանը կաներ դա։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T12:46+0400
2023-03-14T12:46+0400
2023-03-14T12:55+0400
նիկոլ փաշինյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739482_0:84:1601:984_1920x0_80_0_0_ea735d438e166d7591d12a82ac58f84d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ սխալ ուղերձ ենք հղում մեր ժողովրդին, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության համար ևս մեկ գործոն ավելացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանն առաջարկեց մտովի հետ գնալ 2021 թվականը և մի շարք իրադարձություններ ու շրջանառվող զրույցներ հիշել։ «Մեզ ասում էին` Հայաստանի բանակը չի կռվում, որովհետև ՀԱՊԿ–ից են ուզում, որ գա, Հայաստանը պաշտպանի։ 2022 թվականի սեպտեմբերին մարտական բախումներ տեղի ունեցան, ասում էին` ՀՀ կառավարությունը, ճիշտ է, դիմել Է ՀԱՊԿ–ին, բայց հատուկ սխալ հոդվածով է դիմել, որ ՀԱՊԿ–ը չկարողանա գալ, օգնել։ Մենք ՀԱՊԿ–ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով»,– հայտարարեց Փաշինյանը։Կառավարության ղեկավարի գնահատականով` ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա, անհանգստացնող է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739482_88:0:1511:1067_1920x0_80_0_0_999dcc905b6ea36a874fe34c67173403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիկոլ փաշինյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Փաշինյանը հայտնեց՝ ինչու Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը
12:46 14.03.2023 (Թարմացված է: 12:55 14.03.2023) Կառավարության ղղեկավարի կարծիքով` պաշտոնի ստանձնումը եթե բերեր Հայաստանի համար անվտանգության ևս մեկ գործոնի ավելացման, ապա Հայաստանը կաներ դա։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ սխալ ուղերձ ենք հղում մեր ժողովրդին, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության համար ևս մեկ գործոն ավելացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստը չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից։ Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողականորեն աշխատել ենք և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ–ի հետ։ Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որն, իմիջիայլոց, Հայաստանի Հանրապետության մասին չէ, այլ այն մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ գործում է, թե չի գործում, կա, թե չկա։ Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,– հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանն առաջարկեց մտովի հետ գնալ 2021 թվականը և մի շարք իրադարձություններ ու շրջանառվող զրույցներ հիշել։
«Մեզ ասում էին` Հայաստանի բանակը չի կռվում, որովհետև ՀԱՊԿ–ից են ուզում, որ գա, Հայաստանը պաշտպանի։ 2022 թվականի սեպտեմբերին մարտական բախումներ տեղի ունեցան, ասում էին` ՀՀ կառավարությունը, ճիշտ է, դիմել Է ՀԱՊԿ–ին, բայց հատուկ սխալ հոդվածով է դիմել, որ ՀԱՊԿ–ը չկարողանա գալ, օգնել։ Մենք ՀԱՊԿ–ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով»,– հայտարարեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի գնահատականով` ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա, անհանգստացնող է։