https://arm.sputniknews.ru/20230314/pashinjany-bacatrel-e-hajastani-hamar-ukrainakan-depqeri-riskern-u-hnaravvorutjunnery-56687905.html
Փաշինյանը բացատրել է Հայաստանի համար ուկրաինական դեպքերի ռիսկերն ու հնարավորությունները
Փաշինյանը բացատրել է Հայաստանի համար ուկրաինական դեպքերի ռիսկերն ու հնարավորությունները
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը շարունակելու է մնալ ինչպես հուսալի գործընկեր, այնպես էլ պատասխանատու խաղացող միջազգային ասպարեզում: 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T14:39+0400
2023-03-14T14:39+0400
2023-03-14T14:39+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
ուկրաինա
պատժամիջոցներ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1002/78/10027892_0:0:3007:1691_1920x0_80_0_0_4244e9de0efced32b1ed7e9b96c844d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար պարունակում են ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մի կողմից նախորդ տարի ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը հսկայական ծավալների է հասել։ Սա, միանշանակ, հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար։ Բայց մյուս կողմից Արևմուտքի կողմից մտահոգություն է հնչում այն մասին, թե հնարավոր է՝ Հայաստանն օգնում է, որ հակառուսական պատժամիջոցները շրջանցվեն։ Ըստ նրա` դա արդեն սպառնալիք է։Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանը չի պատրաստվում լքել կամ հեռանալ որևէ կազմակերպությունից։ Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու անդամ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր, ասաց Փաշնյանն ու հավելեց, որ այստեղ և՛ շատ հնարավորություններ կան, և՛ շատ սպառնալիքներ, ու պետք է շատ ուշադիր լինել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1002/78/10027892_76:0:2807:2048_1920x0_80_0_0_78edf912b6c0fca9dce4065f715f087b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, ուկրաինա, պատժամիջոցներ, հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, ուկրաինա, պատժամիջոցներ, հայաստան
Փաշինյանը բացատրել է Հայաստանի համար ուկրաինական դեպքերի ռիսկերն ու հնարավորությունները
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը շարունակելու է մնալ ինչպես հուսալի գործընկեր, այնպես էլ պատասխանատու խաղացող միջազգային ասպարեզում:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար պարունակում են ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մի կողմից նախորդ տարի ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը հսկայական ծավալների է հասել։ Սա, միանշանակ, հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար։ Բայց մյուս կողմից Արևմուտքի կողմից մտահոգություն է հնչում այն մասին, թե հնարավոր է՝ Հայաստանն օգնում է, որ հակառուսական պատժամիջոցները շրջանցվեն։ Ըստ նրա` դա արդեն սպառնալիք է։
«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տնտեսական զարգացման բարձր տեմպը շարունակելու հնարավորություն է։ Բայց նույնքան ակնհայտ է, որ եթե Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, ապա այդ հնարավորությունները կփլուզվեն», - նշեց Փաշինյանը։
Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանը չի պատրաստվում լքել կամ հեռանալ որևէ կազմակերպությունից։ Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու անդամ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր, ասաց Փաշնյանն ու հավելեց, որ այստեղ և՛ շատ հնարավորություններ կան, և՛ շատ սպառնալիքներ, ու պետք է շատ ուշադիր լինել։