https://arm.sputniknews.ru/20230314/m23-ea-karapet-manveljann-artsate-medal-e-nvatshel-56723014.html
Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել
Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել
Sputnik Արմենիա
Մանվելյանը եզրափակիչ փուլ էր դուրս եկել մարտի 13-ին` թուրք ըմբիշին հաղթելուց հետո։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T20:42+0400
2023-03-14T20:42+0400
2023-03-14T20:53+0400
կարապետ մանվելյան
մեդալ
ըմբիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56717146_0:0:1125:633_1920x0_80_0_0_e183e50f7a0503686e27f2dca44e0b01.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։Նա եզրափակիչ փուլում 3։7 հաշվով պարտվել է ռումինացի Դենիս Ֆլորին Միհային։Մանվելյանը եզրափակիչ փուլ էր դուրս եկել մարտի 13-ին` թուրք ըմբիշ Մուհամմեդ Էմին Չաքըրին հաղթելուց հետո։ Պայքարն ավարտվել է 1։1 հաշվով, մրցավարները հաղթանակը տվեցին Մանվելյանին։Հիշեցնենք` Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։ Հայկական հավաքականի կազմում են Էդիկ Հարությունյանը (57 կգ) , Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56717146_0:0:979:734_1920x0_80_0_0_1c1df40902f198f6d4f43fe1e2f20f7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարապետ մանվելյան, մեդալ, ըմբիշ
կարապետ մանվելյան, մեդալ, ըմբիշ
Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել
20:42 14.03.2023 (Թարմացված է: 20:53 14.03.2023) Մանվելյանը եզրափակիչ փուլ էր դուրս եկել մարտի 13-ին` թուրք ըմբիշին հաղթելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Նա եզրափակիչ փուլում 3։7 հաշվով պարտվել է ռումինացի Դենիս Ֆլորին Միհային։
Մանվելյանը եզրափակիչ փուլ էր դուրս եկել մարտի 13-ին` թուրք ըմբիշ
Մուհամմեդ Էմին Չաքըրին հաղթելուց հետո։ Պայքարն ավարտվել է 1։1 հաշվով, մրցավարները հաղթանակը տվեցին Մանվելյանին։
Հիշեցնենք` Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։ Հայկական հավաքականի կազմում են Էդիկ Հարությունյանը (57 կգ) , Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ)։