https://arm.sputniknews.ru/20230314/karmir-khachy-evs-13-qaghaqacu-e-arcakhic-teghapvokhel-hajastan-56664694.html
Կարմիր խաչը ևս 13 քաղաքացու է Արցախից տեղափոխել Հայաստան
Կարմիր խաչը ևս 13 քաղաքացու է Արցախից տեղափոխել Հայաստան
Sputnik Արմենիա
Բուժում ստանալու նպատակով Հայաստան ուղեգրված բուժառուներից 10-ը ուղեկցորդների հետ վերադարձել են Արցախ։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T11:52+0400
2023-03-14T11:52+0400
2023-03-14T11:54+0400
հայաստան
արցախ
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_0:84:1601:984_1920x0_80_0_0_36fcf982fe0155e6b58385604fab5f67.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբայսօր Արցախի Հայաստան է տեղափոխվել ևս 13 անձ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակում Հայաստան են ուղեգրվել բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Մինչ օրս ԿԽՄԿ–ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 182 հիվանդ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8ed968cbc4a90ae2cb6ace90a37a2e9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, կարմիր խաչ
հայաստան, արցախ, կարմիր խաչ
Կարմիր խաչը ևս 13 քաղաքացու է Արցախից տեղափոխել Հայաստան
11:52 14.03.2023 (Թարմացված է: 11:54 14.03.2023) Բուժում ստանալու նպատակով Հայաստան ուղեգրված բուժառուներից 10-ը ուղեկցորդների հետ վերադարձել են Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբայսօր Արցախի Հայաստան է տեղափոխվել ևս 13 անձ։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի առողջապահության նախարարությունը։
«Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։
10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակում Հայաստան են ուղեգրվել բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ օրս ԿԽՄԿ–ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 182 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։