https://arm.sputniknews.ru/20230314/hrant-levon-ranvosy-khamalri-hajastani-futbvoli-azgajin-havaqakani-sharqery-56698696.html
Հրանտ-Լեոն Ռանոսը կհամալրի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը
Հրանտ-Լեոն Ռանոսը կհամալրի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը
Sputnik Արմենիա
Ըստ շրջանառվող տեղեկությունների` հայազգի ֆուտբոլիստը պատրաստվում է գալ Երևան` մարտի 25–ին Հայաստան–Թուրքիա խաղին մասնակցելու։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T15:08+0400
2023-03-14T15:08+0400
2023-03-14T15:08+0400
ֆուտբոլիստ
հայաստանի ազգային հավաքական
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56695735_0:111:1440:921_1920x0_80_0_0_07d8b83ca75856dbcd8d0cbb61a578ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը համալրելու է Հայաստանի ազգային հավաքականի շարքերը։ Շրջանառվող տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՖՖ մամուլի ծառայությունից չհերքեցին։Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողությամբ ավարտել է «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ բանակցությունները, որը պատրաստվում է գալ Երևան` մարտի 25–ին Հայաստան–Թուրքիա խաղին մասնակցելու։Հրանտ-Լեոն Ռանոսը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող է: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20–ին Գերմանիայում։ Իսկական ազգանունը Երանոսյան է։ «Բավարիայում» ֆուտբոլիստը խաղում է 2019 թվականից: Իսկ պատանեկան տարիներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» և «Հանովերի» ակադեմիաներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56695735_0:97:1440:1177_1920x0_80_0_0_070b3f591c793adc58ba3289d1468acb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ
ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ
Հրանտ-Լեոն Ռանոսը կհամալրի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը
Ըստ շրջանառվող տեղեկությունների` հայազգի ֆուտբոլիստը պատրաստվում է գալ Երևան` մարտի 25–ին Հայաստան–Թուրքիա խաղին մասնակցելու։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը համալրելու է Հայաստանի ազգային հավաքականի շարքերը։ Շրջանառվող տեղեկությունները
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՖՖ մամուլի ծառայությունից չհերքեցին։
«Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա, առաջիկա ժամերին կլինի։ Երբ պաշտոնական լինի, կհրապարակենք»,–ասացին ՀՖՖ–ից։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողությամբ ավարտել է «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ բանակցությունները, որը պատրաստվում է գալ Երևան` մարտի 25–ին Հայաստան–Թուրքիա խաղին մասնակցելու։
Հրանտ-Լեոն Ռանոսը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող է: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20–ին Գերմանիայում։ Իսկական ազգանունը Երանոսյան է։ «Բավարիայում» ֆուտբոլիստը խաղում է 2019 թվականից: Իսկ պատանեկան տարիներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» և «Հանովերի» ակադեմիաներում։