https://arm.sputniknews.ru/20230314/hnaravvor-eskalaciaji-depqum-lghi-anvtangutjan-erashkhavvory-rdn-e-pashinjan-56698834.html
Հնարավոր էսկալացիայի դեպքում ԼՂ–ի անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է. Փաշինյան
Հնարավոր էսկալացիայի դեպքում ԼՂ–ի անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ստեղծված իրավիճակում Հայաստանը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիարժեք երաշխավորը։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T15:09+0400
2023-03-14T15:09+0400
2023-03-14T15:27+0400
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655153_0:75:1280:795_1920x0_80_0_0_c9e0da6df95a11f8ff7ff097a7c813a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9–-ի հայտարարությամբ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում հնարավոր նոր էսկալացիայի դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։Փաշինյանն ընդգծեց, որ 44–օրյա պատերազմից հետո պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։Բրյուսելյան ձևաչափն արդյունավետ չէ, Ալիևի հետ նոր հանդիպում չի սպասվում. Փաշինյան«Համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ դաշնային խորհրդի կայացրած որոշման` ՌԴ նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,–ասաց նա։Փաշինյանի խոսքով` այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է ։«Ոչ թե որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, ցավոք, Հայաստանը 44–օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը»,–ասաց նա։Այս համատեքստում Փաշինյանը ընդգծեց, որ ԼՂ–ում կա պաշտպանության բանակ, որն Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որպես Հայաստանի բանակ։Հիշեցնենք` Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտարարել էր, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի։Շատ բաներով եմ կաշկանդված. Փաշինյանը չի ուզում նոր «ռումբեր» ստեղծել ՀՀ–ի և ԼՂ–ի համար
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655153_0:0:1137:853_1920x0_80_0_0_dd3a4e7265bd372e6764af9924cdd686.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
Հնարավոր էսկալացիայի դեպքում ԼՂ–ի անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է. Փաշինյան
15:09 14.03.2023 (Թարմացված է: 15:27 14.03.2023) ՀՀ վարչապետի խոսքով` ստեղծված իրավիճակում Հայաստանը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիարժեք երաշխավորը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9–-ի հայտարարությամբ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում հնարավոր նոր էսկալացիայի դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։
«Ինչո՞ւ ստորագրեցի 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը. շատ պարզ մի պատճառով, որ ընկալեցի` ստեղծված իրավիճակում ՀՀ–ն չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիարժեք երաշխավորը»,–ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ 44–օրյա պատերազմից հետո պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
«Համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ դաշնային խորհրդի կայացրած որոշման` ՌԴ նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է ։
«Ոչ թե որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, ցավոք, Հայաստանը 44–օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը»,–ասաց նա։
Այս համատեքստում Փաշինյանը ընդգծեց, որ ԼՂ–ում կա պաշտպանության բանակ, որն Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որպես Հայաստանի բանակ։
«Կրկին ուզում եմ ասել, որ ՀՀ–ն բանակ չունի ԼՂ–ում։ Ադրբեջանը նաև փորձում է հիմնավորել, որ Արցախի բանակը պետք է լուծարվի։ Եթե ԼՂ–ի հայության ցեղասպանության վտանգ չլինի, ԼՂ–ն պաշտպանության բանակի կարիք չի ունենա, որովհետև այս նեղ պահին ԼՂ–ն միլիարդներ է ծախսում այդ բանակը պահելու համար»,–ասաց նա։
Հիշեցնենք` Փաշինյանն այսօրվա ասուլիսում
հայտարարել էր, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի։