https://arm.sputniknews.ru/20230314/hhum-2023-tvakanin-12-amsja-gnatshy-sharunakum-e-nvazel-kb-nakhagah-56711050.html
ՀՀ–ում 2023 թվականին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել. ԿԲ նախագահ
ՀՀ–ում 2023 թվականին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանը նշել է, որ 2023 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր ակտիվությունը պահպանվում է։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T16:35+0400
2023-03-14T16:35+0400
2023-03-14T16:35+0400
մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ)
գնաճ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27934356_0:48:1600:948_1920x0_80_0_0_9ecac3e5db4d5b0907f770c222eb639b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի փետրվարին 12–ամսյա գնաճը շարունակում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։«12–ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 8.4 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճն ու 12-ամյսա գնաճը դանդաղում են»,– ասաց Գալստյանը։Նա ընդգծեց, որ 2023 թվականի մարտի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` սահմանելով 10.75 տոկոս։ԿԲ նախագահը շեշտեց, որ բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր։ Հենց դրանից ելնելով էլ զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։Ըստ Գալստյանի, սա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակաբար կթուլանան։Նա ընդգծեց, որ այնուամենայնիվ, բարձր պահանջարկն ու գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին։Գալստյանը նշեց, որ ԿԲ–ի խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ և հետևողական է լինելու գնաճի կայունացման գործում` չեզոքացնելով գնաճային սպասումների «ապախարսխման ցանկացած ռիսկ»։Նա վստահեցնում է` դրամավարկային քաղաքականության 12-ամսյա սցենարում գնաճն աստիճանաբար կնվազի և ընթացիկ տարվա 2-րդ կեսից կկայունանա 4 տոկոս նպատակային ցուցանիշի շուրջ։ Կենտրոնական բանկի նախագահը շեշտեց, որ նախանշված ուղղուց գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի դեպքում էլ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի` ապահովելով գների կայունության նպատակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27934356_62:0:1485:1067_1920x0_80_0_0_2cdbd0f803c68d73357a081c7188f015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ, հայաստան
մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ, հայաստան
ՀՀ–ում 2023 թվականին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել. ԿԲ նախագահ
Մարտին Գալստյանը նշել է, որ 2023 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր ակտիվությունը պահպանվում է։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի փետրվարին 12–ամսյա գնաճը շարունակում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«12–ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 8.4 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճն ու 12-ամյսա գնաճը դանդաղում են»,– ասաց Գալստյանը։
Նա ընդգծեց, որ 2023 թվականի մարտի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է
վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` սահմանելով 10.75 տոկոս։
ԿԲ նախագահը շեշտեց, որ բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր։ Հենց դրանից ելնելով էլ զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։
Ըստ Գալստյանի, սա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակաբար կթուլանան։
«2023 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր ակտիվությունը պահպանվում է, ինչին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը։ Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանման և ՀՆԱ–ի ներուժի ավելացմամբ։ Իրականացվող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել»,– ասաց Գալստյանը։
Նա ընդգծեց, որ այնուամենայնիվ, բարձր պահանջարկն ու գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին։
Գալստյանը նշեց, որ ԿԲ–ի խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ և հետևողական է լինելու գնաճի կայունացման գործում` չեզոքացնելով գնաճային սպասումների «ապախարսխման ցանկացած ռիսկ»։
Նա վստահեցնում է` դրամավարկային քաղաքականության 12-ամսյա սցենարում գնաճն աստիճանաբար կնվազի և ընթացիկ տարվա 2-րդ կեսից կկայունանա 4 տոկոս նպատակային ցուցանիշի շուրջ։ Կենտրոնական բանկի նախագահը շեշտեց, որ նախանշված ուղղուց գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի դեպքում էլ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի` ապահովելով գների կայունության նպատակը։