https://arm.sputniknews.ru/20230314/hh-nakhagahy-taratsashrjanajin-khndirner-e-qnnarkel-iraqic-zhamanats-patvirakutjan-het-56719669.html
ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրներ է քննարկել Իրաքից ժամանած պատվիրակության հետ
ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրներ է քննարկել Իրաքից ժամանած պատվիրակության հետ
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահին։ Պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն... 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T19:42+0400
2023-03-14T19:42+0400
2023-03-14T20:06+0400
հայաստան
իրաք
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56717740_0:140:1600:1040_1920x0_80_0_0_dd6ebbab64244ac2a3f459488204e0e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը և տարածաշրջանային խնդիրներ քննարկել նրանց հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: Այս կապակցությամբ երկուստեք նշվել է, որ բաց սահմանների առկայությունը մեծապես կխթանի նաև Իրաքի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի սերտացմանն ու զարգացմանը։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրաքի և Հայաստանի համագործակցության բազմաշերտ հնարավորություններին և դրանց խթանմանը: Առանձնահատուկ շեշտվել է միջխորհրդարանական ակտիվ շփումների կարևորությունը: Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն իրենց երկրի նախագահին:Փաշինյանը հանդիպել է Իրաքի վարչապետին. պայմանավորվածություն է ձեռք բերվել
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56717740_176:0:1596:1065_1920x0_80_0_0_e30ebad5bc3d6eb49e1bdd2f4caa9da8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրաք, վահագն խաչատուրյան
հայաստան, իրաք, վահագն խաչատուրյան
ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրներ է քննարկել Իրաքից ժամանած պատվիրակության հետ
19:42 14.03.2023 (Թարմացված է: 20:06 14.03.2023) Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահին։ Պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն Աբդուլ Լատիֆ Ռաշիդին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը և տարածաշրջանային խնդիրներ քննարկել նրանց հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի
մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: Այս կապակցությամբ երկուստեք նշվել է, որ բաց սահմանների առկայությունը մեծապես կխթանի նաև Իրաքի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի սերտացմանն ու զարգացմանը։
«Երբ նայում ենք մեր երկու երկրների ներուժին, կարող ենք ասել, որ շատ անելիքներ ունենք, կարող ենք մեր տնտեսական հնարավորություններն օգտագործել երկու երկրների բարեկեցության բարձրացման համար, բայց մենք դեռևս այդ աստիճանի չենք կարողանում անել»,– ասել է ՀՀ նախագահը` համոզմունք հայտնելով, որ պատվիրակության այցելությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի երկու երկրների հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրաքի և Հայաստանի համագործակցության բազմաշերտ հնարավորություններին և դրանց խթանմանը: Առանձնահատուկ շեշտվել է միջխորհրդարանական ակտիվ շփումների կարևորությունը: Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն իրենց երկրի նախագահին: