00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մի քանի օր առաջ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փետրվարի կեսերին ՀՀ-ի` խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հերթական արձագանքը փոխանցվել էր Ադրբեջանին, և երկու-երեք օր առաջ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի արձագանքը»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ փաստաթղթում որոշակի առաջընթաց կա, բայց կան նաև ֆունդամենտալ պրոբլեմներ։
«Մեր ընկալմամբ` Ադրբեջանը փորձում է Հայաստանի տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Ադրբեջանը փորձում է ԼՂ–ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, դա նույնպես կարմիր գիծ է»,– ասաց նա։
Վարչապետն ընդգծեց` ցանկացած փաստաթուղթ, որ կստորագրվի Ադրբեջանի հետ, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի կլինի` միջազգային երաշխիքներ, սակայն դրանք, ըստ նրա, բացակայում են։
«Եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մի քանի օր, որ մենք փաստաթուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն, որովհետև դա կնշանակի, որ բանակցային գործընթացում մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց ապահովելու է երկարաժամկետ կայունություն ու խաղաղություն»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, ապա ըստ վարչապետի, դա պետք է որոշի ԼՂ ժողովուրդն ու կառավարությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով
Լրահոս
0