00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսելյան ձևաչափն արդյունավետ չէ, Ալիևի հետ նոր հանդիպում չի սպասվում. Փաշինյան

© Photo : official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ Պրահայում բանակցություններն ավելի արդյունավետ էին, քան Բրյուսելում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՀՀ–ն համաձայն է շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ, այդ թվում ՝ բրյուսելյան ձևաչափով, բայց Ադրբեջանը նախ պետք է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություները իրագործի։ Այս մասին այսօր լրագրորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի, տարբեր ձևաչափով հանդիպումների ընթացքում 10-ից ավել պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց դրանք չեն իրագործվել։
«Սկսենք երկաթուղու գործարկումից, գերիների վերադարձից, զորքերի հետքաշման պայմանավորվածությունից, և այդպես շարունակ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի, եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է միայն էսկալացիաներն արդարացնելու համար, ապա դա ընդունելի տարբերակ չէ։
«Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան։ Ես իմ վրա պատրաստ եմ վերցնել պատասխանատվություն ստորագրելու փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնելու առիթ չեն տա»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պրահայում բանակցություններն ավելի արդյունավետ էին, քան Բրյուսելում, բայց ըստ վարչապետի՝ Բաքուն ցանկանում է աշխատել պակաս արդյունավետ ձևաչափով ։
«Եթե Ադրբեջանին դուր չի գալիս Ֆրանսիայի ներկայությունը Պրահայի ձևաչափում, ապա այն կարելի է նաև ընդլայնել, հրավիրել, օրինակ, Գերմանիային կամ ԱՄՆ-ին»,– ասաց կառավարության ղեկավարը։
ՀՀ վարչապետը նշեց նաև, որ այս պահին երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում նախատեսված չէ, բայց հավելեց, որ երբ չկան բանակցություններ` էսկալացիայի վտանգը մեծանում է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Իսկ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի օգոստոսի 31-ին։ Դրան նախորդել էր եռակողմ հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
Լրահոս
0