00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 2 ամիս Ռիգայի բանտում. ինչ է հայտնի Մարատ Կասեմի ձերբակալության մասին

© Sputnik / DMITRY DUBINSKYՄարատ Կասեմ
Մարատ Կասեմ - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Մարատ Կասեմ
Բաժանորդագրվել
Վերջերս Լատվիայի դատարանը մերժեց լրագրողի խափանման միջոցը փոխելու մասին երկրորդ բողոքարկումը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը, որը ձերբակալվել է Լատվիայում, այսօր դառնում է 33 տարեկան։
Կասեմն իր ծննդյան օրը ստիպված է դիմավորել Ռիգայի կենտրոնական բանտում, որտեղ նա գտնվում է արդեն ավելի քան երկու ամիս՝ «պատժամիջոցները խախտելու» մտացածին մեղադրանքով։

Այցելություն հիվանդ տատին և ձերբակալություն

Լրագրողը դեկտեմբերի վերջին Լիտվա մեկնեց, որպեսզի այցելի ծանր հիվանդ տատին՝ Թաիսիա Իլյինիչնային, բայց այդպես էլ չկարողացավ հանդիպել նրան։ Հունվարի 3-ին նրան ձերբակալեցին լատվիական հատուկ ծառայությունները, իսկ հունվարի 5-ին նա կալանավորվեց։
Դատական նիստում քննվում էր խափանման միջոց ընտրելու հարցը։ Կասեմի փաստաբանը պնդում էր, որ նրան գրավի դիմաց ազատ արձակեն, սակայն դատարանը որոշեց խափանման միջոց ընտրել կալանքը։ Լրագրողին տեղափոխեցին Ռիգայի կենտրոնական բանտ։
Փաստաբանի տեղեկություններով՝ Կասեմին մեղադրում են Եվրամիության և Լատվիայի պատժամիջոցները խախտելու հոդվածով, լրտեսության հոդվածի մասին խոսք չկա:
Հունվարի 11-ին նա առաջին անգամ կապ հաստատեց բանտից, իսկ մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Թաիսիա Իլյինիչնայան մահացել է։ Հարազատների խոսքով` նրա առողջությունը վերջնականապես վատացել էր Մարատի ձերբակալությունից հետո։
Լրագրողին թույլ տվեցին հրաժեշտ տալ նրան, բայց հուղարկավորությանը մասնակցու թույլտվություն նա չստացավ։

Առողջության վատթարացում

Հունվարի 30-ին Կասեմին առանց հիմնավորման տեղափոխեցին դատապարտյալների մասնաշենք և տեղավորեցին մենախցում։
Հակասանիտարական պայմանների և միջատների պատճառով լրագրողի մոտ ալերգիա է առաջացել։ Նա նաև շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել բացել խցի պատուհանը և քնել վերարկուով ու գլխարկով։
Արդյունքում Կասեմի մոտ սրվել են խրոնիկ հիվանդությունները՝ հոդատապի պատճառով անշարժացել են ոտքի մատները։ Բանտապահներն անտեսել են լրագրողի բոլոր բողոքներն ու դռան թակոցները, ժամանակին չի ապահովվել անհրաժեշտ բուժօգնությունը։
Փաստաբանը չորս բողոք է ներկայացրել և հասել է նրան, որ լրագրողին նախկին խուց են տեղափոխել։ Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ձերբակալության ժամանակ Կասեմի նկատմամբ կիրառվող միջոցները խոշտանգումների են վերածվում։
Պաշտպանության կողմն իր հերթին վստահ է, որ նման անմարդկային միջոցների նպատակը մեղադրվող լրագրողի վրա ճնշում գործադրելն ու «խոստովանական ցուցմունքների» հասնելն է։
Բանտի ղեկավարությունը ներողություն է խնդրել լրագրողից, սակայն դա չի փոխհատուցում մենախցում գտնվելու ընթացքում նրա առողջությանը հասցված վնասը: Նա ալերգիկ նոպա է ունեցել, լրջորեն սրվել է խրոնիկ հիվանդությունը։

Խափանման միջոցի բողոքարկում

Պաշտպանական կողմն արդեն երկու միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու և ազատազրկման հետ չկապված միջոց ընտրելու վերաբերյալ։
Առաջինը դատարանը մերժել է հունվարի 17-ին՝ Կասեմին թողնելով կալանքի տակ, երկրորդը՝ մարտի 6-ին։ Մարատը պետք է ևս երկու ամիս մնա բանտում, միայն դրանից հետո հնարավոր կլինի նորից բողոքարկել որոշումը: Պաշտպանական կողմը մտադիր է նաև հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ բոլոր հասանելի միջոցներով շարունակելու են պայքարել Կասեմին ազատ արձակելու համար:
Մարատն իր նամակներում անընդհատ խոստանում է, որ չի հուսահատվելու։
«Պինդ կմնամ։ Ոչ թե որովհետև շատ ուժեղ ու քաջ եմ, այլ որովհետև այլ ելք չկար և չկա։ Կհաղթահարենք։ Ձեր աջակցությամբ՝ հաստատ»,-գրում է լրագրողը։

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի արձագանքը

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն անմիջապես հայտարարել էր, որ մեդիախումբը միջազգային հանրությանը կոչ է անելու արձագանքել իրավիճակին և հնարավոր ամեն ինչ անելու է լրագրողի ազատման համար, այդ թվում՝ դիմումներ է ուղարկելու միջազգային կառույցներին:
Կիսելյովն ընդգծել է, որ պատժամիջոցներն ինքնին անօրինական են, ձերբակալությունը ևս անօրինական է։
Նրա խոսքով՝ Կասեմի հետ կապված իրավիճակը վառ կերպով ցույց է տալիս եվրոպական ամենաթողությունը, երբ մարդուն կարող են ձերբակալել այն բանի համար, որ նա զբաղվում է պրոֆեսիոնալ լրագրողական գործունեությամբ, կարծիքի, դիրքորոշման, այն տեղեկությունների համար, որը նա հայտնում է:
Լրագրողի ձերբակալության հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, Մոսկվայում Լատվիայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ «Ազատություն Մարատ Կասեմին» ակցիան։ Միջոցառմանը մասնակցեցին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան, Կասեմի գործընկերներն ու մտահոգ քաղաքացիներ։ Ակցիայի մասնակիցները փողոց էին դուրս եկել «Ազատությո՛ւն Մարատ Կասեմին», «Մարա՛տ, մենք քեզ հետ ենք», «Ո՞ւր է խոսքի ազատությունը, Լատվիա՛», «ԵՄ խարտիան դուրս է եկել ԵՄ-ից», «ԵՄ, պատրա՞ստ ես դատապարտել» գրությամբ պաստառներով։
Կիսելյովի գնահատմամբ՝ այն, որ Լատվիայում կարող են ձերբակալել ցանկացած լրագրողի, ցույց է տալիս, որ խոսքի ազատությունը ոչինչ չի նշանակում։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ լրագրողին հետապնդում են իր կարծիքի համար, որը տարբերվում է բալթիական պաշտոնյաների պաշտոնական տեսակետից։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկին նշել է, որ Լատվիայի իշխանությունները քաղաքական ճնշում են գործադրում։ Ընդ որում՝ որոշ երկրներում այդ մեղադրանքները ձերբակալությունների չեն հասնում, իսկ այլ երկրներում դրանց հաջորդում են դատավարական գործողությունները կամ ռեպրեսիվ միջոցները, օրինակ՝ խուզարկությունները։ Մարատ Կասեմի դեպքում, նրա խոսքով, դրանք արտահայտվել են ձերբակալությամբ և կալանավորմամբ։

Մոսկվայի արձագանքը

ՌԴ ԱԳՆ-ն Ռիգայի գործողությունները որակել է որպես բռնապետական վարչակարգերի վրեժ Կասեմի սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև ահաբեկչություն այլախոհության դեմ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կասեմը որպես լրագրող հայտնվել է մի իրավիճակում, երբ իրենց ժողովրդավարական համարող երկրների քաղաքական ռեժիմները արդեն տարիներ շարունակ նրան հետապնդում են բացառապես մասնագիտական գործունեության համար։
Ընդ որում, ինչպես ի սկզբանե ընդգծել էր դիվանագետը, միջազգային կառույցները նախընտրում են աչք փակել Կասեմի դեմ գործի վրա։
«Ամոթ է, որ լրագրողի մասնագիտական գործունեության համար հետապնդումների թեման, նրա ձերբակալությունը, կալանավորումը, բազմակի հարցաքննությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի օրակարգի մշտական թեման չեն»,-նշել էր Զախարովան, երբ հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը անտեսելու է Կասեմի հետ կապված իրավիճակը:
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան նույնպես կարծում է, որ լրագրողի ձերբակալությունը խոսքի ազատության դեմ հանցագործություն է ։
Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել ապօրինի ձերբակալված լրագրողին ազատ արձակելու համար: Նրա խոսքով՝ ելքից կախված պարզ կդառնա, թե ինչի են վերածվել այս կամ այն միջազգային կազմակերպությունները։
Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը լրագրողի ձերբակալությունը որակել է որպես Լատվիայի իշխանությունների քաղաքական ակցիա: Նրա կարծիքով՝ միակ բանը, որ կարող է կանգնեցնել այդ իրավական ամենաթողությունը, միջազգային հանրության կոշտ, միանշանակ, մեկնաբանություններ չհանդուրժող կոնսոլիդացված արձագանքն է:
Պետդումայի պատգամավոր, «Մերոնց չենք լքում» հիմնադրամի ղեկավար Մարիա Բուտինան աջակցել է Sputnik Լիտվայի գլխավոր խմբագրին։ Նա Լատվիայի իշխանություններին բազմիցս կոչ է արել ազատ արձակել նրան, ինչպես նաև մասնակցել է նրան սատարող ակցիային։ Քաղաքական գործչի խոսքով՝ նամակներ գրող մարդիկ Կասեմին ուժ են տալիս բանտում դիմանալու համար։

Գործընկերների և փորձագետների մեկնաբանությունները

Կասեմի գործընկերներից շատերն ու փորձագետները ակտիվ լուսաբանում են նրա գործը:
Baltnews լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Անդրեյ Ստարիկովը հայտարարել է, որ Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիրը լատվիական բանտում է լրագրողի մասնագիտության չափանիշների համար: Նրա գնահատմամբ՝ Կասեմը չի վաճառել իր արհեստի էթիկական սկզբունքներն ու նորմերը, ուստի նրա իրավիճակը մերձբալթյան երկրներում լրագրողների իրավունքների հետ կապված խնդիրների «դեմքն» է:
Էներգետիկայի հարցերի փորձագետ Բորիս Մարցինկևիչը կարծում է, որ Լատվիան ցանկանում է շողոքորթել իր անդրօվկիանոսյան տերերին, իսկ Կասեմի իրավիճակում ամենածանրն այն է, որ նա զրկված է տեղեկատվության հասանելիությունից։
Բլոգեր, գրող և հրապարակախոս Դմիտրի Պուչկովը կարծում է, որ Լատվիայի իշխանությունները փորձում են Sputnik Լիտվայի գլխավոր խմբագրին «գլխավոր հանցագործներից» մեկը դարձնել, քանի որ հանրապետությունում համընդհանուր բնույթ կրում այլախոհության նկատմամբ ճնշումը։
Քաղաքագետ, իրավապաշտպան, Հելսինկիի համալսարանի դոցենտ Յոհան Բեքմանն ընդգծել է, որ Կասեմի գործը խայտառակություն է Եվրամիության համար։
Փորձագետները, Կասեմի գործընկերներն ու մտերիմները հայտնում են, որ հիմա նրա համար չափազանց RigascentralcietumsRigascentralcietumsկարևոր է աջակցությունը։
Փոստային նամակների հասցե․
Rīgascentrālcietums, Marats Kasems,
Mazā Matīsaiela 5, Rīga, LV-1009, Latvia
Ռեկվիզիտներ փոխանցումների համար․
Rīgas Centrālcietums, reģ. Nr. 90000027165
Kods: Valsts kase TRELLV22
Konts Nr. LV15TREL8190468041000
Maksājuma mērķis: Marats Kasems, 140390-12955
Լրահոս
0