https://arm.sputniknews.ru/20230314/ararat-mirzvojany-kmekni-mvoskva-erakvoghm-handipman-manramasnery-qnnarkelu-hamar-56707560.html
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա եռակողմ հանդիպման մանրամասները քննարկելու համար. Փաշինյան
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա եռակողմ հանդիպման մանրամասները քննարկելու համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած եռակողմ հանդիպումը ՀՀ–ն չի բոյկոտել։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T16:00+0400
2023-03-14T16:00+0400
2023-03-14T16:03+0400
արարատ միրզոյան
մոսկվա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56016972_0:0:2501:1407_1920x0_80_0_0_d290f0bd805424385ab6000630182ef3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ այդ հանդիպման մասին երեկ խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Վարչապետը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա այս հարցը քննարկելու համար։Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի քաղաքական գնահատական պետք է տրվի։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56016972_0:0:2223:1667_1920x0_80_0_0_3c4c227919cb61f5648f3e10f246d289.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, մոսկվա, ռուսաստան
արարատ միրզոյան, մոսկվա, ռուսաստան
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա եռակողմ հանդիպման մանրամասները քննարկելու համար. Փաշինյան
16:00 14.03.2023 (Թարմացված է: 16:03 14.03.2023) ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած եռակողմ հանդիպումը ՀՀ–ն չի բոյկոտել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ հանդիպման մասին երեկ խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, մենք ոչ թե բոյկոտել ենք հանդիպումը, այլ այդ իրավիճակում պետք էր, որ ՀՀ ԱԳ նախարարը լինի Երևանում»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա այս հարցը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 22-ին
Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը`
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի
սեպտեմբերյան ագրեսիայի քաղաքական գնահատական պետք է տրվի։