https://arm.sputniknews.ru/20230314/ajsor-mer-ory-cher-5-ymbishneric-miajn-ashvot-khachatrjanin-e-hajvoghvel-durs-gal-kisaezrapakich-56712204.html
Այսօր մեր օրը չէր. 5 ըմբիշներից միայն Աշոտ Խաչատրյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ
Այսօր մեր օրը չէր. 5 ըմբիշներից միայն Աշոտ Խաչատրյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
Բուխարեստում ընացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում մեր հունահռոմեկան ըմբիշները հանդես են գալիս փոփոխական հաջողություններով։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T17:02+0400
2023-03-14T17:02+0400
2023-03-14T17:04+0400
ըմբիշ
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
հայ
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50399993_0:69:1601:969_1920x0_80_0_0_7e6e43581f58de2e355514254393894b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումների երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած հայ հինգ ըմբիշներից միայն Աշոտ Խաչատրյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ։Ինչպես ասում են՝ այսօր մեր օրը չէր։ Եղան հաղթանակներ, եղան և պարտություններ։60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ իսպանացի Ասեր Էբրո Ռոդրիգեսի նկատմամբ։ Հաջորդ մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոն էր։ Գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ Աղաջանյանը հաղթում էր 4։3 հաշվով, բայց մրցավարները երկրորդ զգուշացումով պարտություն գրանցեցին մեր ըմբիշին 4։5 հաշվով։72 կգ քաշաին կարգում Հայկ Ասատրյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց ալբանացի Խոջան Շեհուհի հետ։ Գոտմարտն ավարտվեց առաջին մրցափուլում ի նշան հայ ըմբիշի բացահայտ առավելության։ Քառորդ եզրափակիչում Ասատրյանը գոտեմարտեց Գիորգի Չխիկվաձեի հետ։ Վնասվածք ստանալով գոտեմարտի ընթացքում` հայ ըմբիշը պարտվեց։82 կգ քաշային Կարեն Խաչատրյանն առաջին մրցափուլում 8 միավորի առավելություն ստացավ հունգարացի Պետեր Դոեմոեկի նկատմամբ ու ժամանակից շուտ հաղթանակի հասավ։ Հույն ըմբիշ Իլիաս Պագկալիդիսի հետ քառորդ եզրափակիչ գոտեմարտում Կարենը հաղթում էր 3։0 հաշվով, սակայն կորցրեց առավելությունն ու պարտվեց 3։4 հաշվով։Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել ըմբշամարտի Մ23 ԵԱ–ի եզրափակիչ97 կգ քաշային կարգում հանդես եկեղ Հայկ Խլոյանը հունգարացի Ալեքս Գերգո Շոկեի հետ գոտեմարտում պարտություն կրեց 2։3 հաշվով։Մրցաշարի երեկոյան մրցահերթում Կարապետ Մանվելյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումն է վիճարկելու ռումինացի Դենիս Ֆլորիան Միհայի հետ, իսկ Հովհաննես Հարությունյանը 87 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյի հետ։Կարապետ Մանվելյանը և Սահակ Հովհաննիսյանը հաղթել են ադրբեջանցի ըմբիշներին. Մ23 ԵԱ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50399993_0:0:1423:1067_1920x0_80_0_0_707138787f306f11b98ce422a6bc9401.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, եվրոպայի ըմբշամարտի առաջնության, հայ, մեդալ
ըմբիշ, եվրոպայի ըմբշամարտի առաջնության, հայ, մեդալ
Այսօր մեր օրը չէր. 5 ըմբիշներից միայն Աշոտ Խաչատրյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ
17:02 14.03.2023 (Թարմացված է: 17:04 14.03.2023) Բուխարեստում ընացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում մեր հունահռոմեկան ըմբիշները հանդես են գալիս փոփոխական հաջողություններով։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումների երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած հայ հինգ ըմբիշներից միայն Աշոտ Խաչատրյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ։
Ինչպես ասում են՝ այսօր մեր օրը չէր։ Եղան հաղթանակներ, եղան և պարտություններ։
60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ իսպանացի Ասեր Էբրո Ռոդրիգեսի նկատմամբ։ Հաջորդ մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոն էր։ Գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ Աղաջանյանը հաղթում էր 4։3 հաշվով, բայց մրցավարները երկրորդ զգուշացումով պարտություն գրանցեցին մեր ըմբիշին 4։5 հաշվով։
67 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանն առաջին գոտեմարտում 4։2 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Յանիս Նիֆրիսի նկատմամբ։ Հաջորդ գոտեմարտում Խաչատրյանը 10։0 հաշվով առավելության գրանցեց լեհ Ալեքսանդր Միելևչիկի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում մեր ըմբշամարտիկի մրցակիցը վրացի Դիեգո Չխիկվաձեն է։
72 կգ քաշաին կարգում Հայկ Ասատրյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց ալբանացի Խոջան Շեհուհի հետ։ Գոտմարտն ավարտվեց առաջին մրցափուլում ի նշան հայ ըմբիշի բացահայտ առավելության։ Քառորդ եզրափակիչում Ասատրյանը գոտեմարտեց Գիորգի Չխիկվաձեի հետ։ Վնասվածք ստանալով գոտեմարտի ընթացքում` հայ ըմբիշը պարտվեց։
82 կգ քաշային Կարեն Խաչատրյանն առաջին մրցափուլում 8 միավորի առավելություն ստացավ հունգարացի Պետեր Դոեմոեկի նկատմամբ ու ժամանակից շուտ հաղթանակի հասավ։ Հույն ըմբիշ Իլիաս Պագկալիդիսի հետ քառորդ եզրափակիչ գոտեմարտում Կարենը հաղթում էր 3։0 հաշվով, սակայն կորցրեց առավելությունն ու պարտվեց 3։4 հաշվով։
97 կգ քաշային կարգում հանդես եկեղ Հայկ Խլոյանը հունգարացի Ալեքս Գերգո Շոկեի հետ գոտեմարտում պարտություն կրեց 2։3 հաշվով։
Մրցաշարի երեկոյան մրցահերթում Կարապետ Մանվելյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումն է վիճարկելու ռումինացի Դենիս Ֆլորիան Միհայի հետ, իսկ Հովհաննես Հարությունյանը 87 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյի հետ։