https://arm.sputniknews.ru/20230314/adrbejanci-lragrvoghnery-bahrejnum-harcer-en-tvel-alen-simvonjanin-56663152.html
Ադրբեջանցի լրագրողները Բահրեյնում հարցեր են տվել Ալեն Սիմոնյանին
Ադրբեջանցի լրագրողները Բահրեյնում հարցեր են տվել Ալեն Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Նրան հարցրել են կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T11:27+0400
2023-03-14T11:27+0400
2023-03-14T11:27+0400
ալեն սիմոնյան
ադրբեջան
լաչինի միջանցք
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56663220_0:166:1600:1066_1920x0_80_0_0_b6b3a3e3b3f54ed34574beb375cabcb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթից հետո նրան են մոտեցել ադրբեջանցի լրագրողները և խնդրել պատասխանել երկու հարցի: Այս մասին գրել է Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում։«Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա»,– գրել է Ալեն Սիմոնյանը։ՀՀ ԱԺ խոսնակը հավելել է, որ մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:Այս առանչությամբ Ալեն Սիմոնյանը ազատություն է մաղթել հարևան երկրի ժողովրդին և մամուլին:Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Բահրեյն է մեկնել մարտի 11-ին։ Պատվիրակությունը Մանամայում (Բահրեյնի Թագավորություն) կլինի մինչև մարտի 15-ը։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56663220_0:0:1421:1066_1920x0_80_0_0_539c7c0d3db628d4c0b88c159ea255fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, ադրբեջան, լաչինի միջանցք, լրագրող
ալեն սիմոնյան, ադրբեջան, լաչինի միջանցք, լրագրող
Ադրբեջանցի լրագրողները Բահրեյնում հարցեր են տվել Ալեն Սիմոնյանին
Նրան հարցրել են կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթից հետո նրան են մոտեցել ադրբեջանցի լրագրողները և խնդրել պատասխանել երկու հարցի: Այս մասին գրել է Ալեն Սիմոնյանն իր
ֆեյսբուքյան էջում։
«Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա»,– գրել է Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ խոսնակը հավելել է, որ մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:
«Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա»,– գրել է նա:
Այս առանչությամբ Ալեն Սիմոնյանը ազատություն է մաղթել հարևան երկրի ժողովրդին և մամուլին:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Բահրեյն է մեկնել մարտի 11-ին։ Պատվիրակությունը Մանամայում (Բահրեյնի Թագավորություն) կլինի մինչև մարտի 15-ը։