https://arm.sputniknews.ru/20230313/zhnevum-meknarkel-en-hacahatiki-gvortsarqi-shurj-rd-i-ev-mak-i-khvorhrdakcutjunnery-56644769.html
Ժնևում մեկնարկել են հացահատիկի գործարքի շուրջ ՌԴ-ի և ՄԱԿ-ի խորհրդակցությունները
Ժնևում մեկնարկել են հացահատիկի գործարքի շուրջ ՌԴ-ի և ՄԱԿ-ի խորհրդակցությունները
Sputnik Արմենիա
Պարենային գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։ Ուկրաինան և ՄԱԿ-ը ձգտում են երկարաձգել պայմանագիրը։ Սակայն Ռուսաստանը դժգոհ է դրա իրականացման ընթացքից՝... 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T17:57+0400
2023-03-13T17:57+0400
2023-03-13T17:58+0400
հացահատիկ
պարեն
ռուսաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/138/86/1388614_0:121:3211:1927_1920x0_80_0_0_ccd43beceec4355a0f259dd616f2a949.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ժնևում սկսվել են հացահատիկային գործարքի շուրջ Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության Ժնևյան բաժանմունքին կից ՌԴ մշտական ներկայացուցչությանը։Հացահատիկային գործարքի գործողության ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արևմուտքը «թաղում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարդասիրական նախաձեռնությունը՝ սաբոտաժի ենթարկելով «փաթեթի» ռուսական մասի իրականացումը։«Բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով ժամը 11 – ին», - հայտնել Է գործակալության զրուցակիցը:Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/138/86/1388614_240:0:2971:2048_1920x0_80_0_0_036d1e9010bbdbea348c4c3bab84b332.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացահատիկ, պարեն, ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա
հացահատիկ, պարեն, ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա
Ժնևում մեկնարկել են հացահատիկի գործարքի շուրջ ՌԴ-ի և ՄԱԿ-ի խորհրդակցությունները
17:57 13.03.2023 (Թարմացված է: 17:58 13.03.2023) Պարենային գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։ Ուկրաինան և ՄԱԿ-ը ձգտում են երկարաձգել պայմանագիրը։ Սակայն Ռուսաստանը դժգոհ է դրա իրականացման ընթացքից՝ համարելով, որ պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ժնևում սկսվել են հացահատիկային գործարքի շուրջ Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության Ժնևյան բաժանմունքին կից ՌԴ մշտական ներկայացուցչությանը։
Հացահատիկային գործարքի գործողության ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արևմուտքը «թաղում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարդասիրական նախաձեռնությունը՝ սաբոտաժի ենթարկելով «փաթեթի» ռուսական մասի իրականացումը։
«Բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով ժամը 11 – ին», - հայտնել Է գործակալության զրուցակիցը:
Ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցում է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ՄԱԿ – ի կողմից՝ հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանը:
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։