https://arm.sputniknews.ru/20230313/turqiaji-yntrutjunnerum-anvtangutjuny-kapahvoven-ngn-aveli-qan-600-hazar-ashkhatakicner-56651636.html
Թուրքիայի ընտրություններում անվտանգությունը կապահովեն ՆԳՆ ավելի քան 600 հազար աշխատակիցներ
Թուրքիայի ընտրություններում անվտանգությունը կապահովեն ՆԳՆ ավելի քան 600 հազար աշխատակիցներ
Sputnik Արմենիա
Ընտրությունների օրը կարգելվի ալկոհոլի վաճառքը, կփակվեն ժամանցային հաստատությունները։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T19:53+0400
2023-03-13T19:53+0400
2023-03-13T19:53+0400
թուրքիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42379194_0:0:1600:901_1920x0_80_0_0_04e7d25d5addf1ba05c6ca5f0d8b6f83.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընդհանուր ընտրություններում անվտանգությունը կապահովեն ավելի քան 600 հազար իրավապահներ։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին։Մարտի 10-ին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մայիսի 14-ը որպես նախագահական և խորհրդարանական ընտրությունների օր հաստատելուն։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նշանակված Է մայիսի 28-ին։Բացի այդ, անվտանգության ապահովման գործում կներգրավվեն 73 ուղղաթիռ, 8 ինքնաթիռ, 61 ԱԹՍ, 244 մոտորանավակ և նավ, տեխնիկայի այլ տեսակներ:ՆԳՆ-ում հավաստիացրել են, որ նախագահի և այդ պաշտոնի թեկնածուների, նախարարների և քաղաքական կուսակցությունների ղեկավարների անվտանգությունը կապահովվի բարձր մակարդակով: Հատուկ պահպանվելու են էլեկտրաէներգիայի բաշխման կենտրոնները։ Նախատեսվում է ուժեղացնել զբոսաշրջային վայրերի, զբոսայգիների, օդանավակայանների և ծովային նավահանգիստների, ավտո և երկաթուղային կայարանների, զանգվածային կուտակումների այլ վայրերի անվտանգությունը: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 36 կուսակցություն կմասնակցիԸնտրությունների օրը կարգելվի ալկոհոլի վաճառքը, կփակվեն ժամանցային հաստատությունները։Իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը նաև սոցցանցերի նկատմամբ՝ «սադրիչ» հրապարակումները կանխելու համար։Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետով։ Պետության ղեկավարի գլխավոր մրցակիցը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42379194_177:0:1600:1067_1920x0_80_0_0_228de128a6a957c0f077f7cfac892172.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ
Թուրքիայի ընտրություններում անվտանգությունը կապահովեն ՆԳՆ ավելի քան 600 հազար աշխատակիցներ
Ընտրությունների օրը կարգելվի ալկոհոլի վաճառքը, կփակվեն ժամանցային հաստատությունները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընդհանուր ընտրություններում անվտանգությունը կապահովեն ավելի քան 600 հազար իրավապահներ։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին։
Մարտի 10-ին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մայիսի 14-ը որպես նախագահական և խորհրդարանական ընտրությունների օր հաստատելուն։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նշանակված Է մայիսի 28-ին։
«Ընտրությունների անվտանգությունն ապահովող աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի 601 251։ Նրանցից ավելի քան 326 հազարը ոստիկաններ են, ավելի քան 196 հազարը՝ ժանդարմերիայի Գլխավոր վարչության աշխատակիցներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, անվտանգության ապահովման գործում կներգրավվեն 73 ուղղաթիռ, 8 ինքնաթիռ, 61 ԱԹՍ, 244 մոտորանավակ և նավ, տեխնիկայի այլ տեսակներ:
ՆԳՆ-ում հավաստիացրել են, որ նախագահի և այդ պաշտոնի թեկնածուների, նախարարների և քաղաքական կուսակցությունների ղեկավարների անվտանգությունը կապահովվի բարձր մակարդակով: Հատուկ պահպանվելու են էլեկտրաէներգիայի բաշխման կենտրոնները։ Նախատեսվում է ուժեղացնել զբոսաշրջային վայրերի, զբոսայգիների, օդանավակայանների և ծովային նավահանգիստների, ավտո և երկաթուղային կայարանների, զանգվածային կուտակումների այլ վայրերի անվտանգությունը:
Ընտրությունների օրը կարգելվի ալկոհոլի վաճառքը, կփակվեն ժամանցային հաստատությունները։
Իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը նաև սոցցանցերի նկատմամբ՝ «սադրիչ» հրապարակումները կանխելու համար։
Անվտանգության հատուկ միջոցառումները կվերաբերեն նաև ընտրատեղամասերին, տպարաններին, որտեղ տպագրվելու են քվեաթերթիկները, ինչպես նաև տրանսպորտին, որը կօգտագործվի քվեաթերթիկները քվեարկությունից հետո տեղափոխելու համար:
Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետով։ Պետության ղեկավարի գլխավոր մրցակիցը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։