Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
11:27 13.03.2023 (Թարմացված է: 11:36 13.03.2023)
© Photo : press office of MoD of RAМинистр обороны Сурен Папикян принял председателя-учредителя международной политической консалтинговой организации "Расмуссен Глобал" и бывшего генерального секретаря НАТО Андерса Фог Расмуссена (13 марта 2023). Еревaн
© Photo : press office of MoD of RA
Բաժանորդագրվել
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
© Photo : press office of MoD of RAՍուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
© Photo : press office of MoD of RA