https://arm.sputniknews.ru/20230313/mts-hajastan-y-vatsharvum-e-ynkerutjuny-dimel-e-htskh-56623640.html
«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ
«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ
Sputnik Արմենիա
ՀԾԿՀ–ն ընկերության դիմումին ընթացք է տրվել։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T12:40+0400
2023-03-13T12:40+0400
2023-03-13T13:08+0400
վիվա-մտս
վաճառք
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1027/15/10271592_0:0:1600:901_1920x0_80_0_0_eda37cb7799096a4d5a6c901694d9374.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։Թե ո՞ր ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը` ՀԾԿՀ մամուլի խոսնակ չնշեց, ասելով, որ դա առևտրային գաղտնիք է։Ազիզյանը հայտնեց, որ կանոնակարգի համաձայն՝ գերատեսչությունն ու ԱԱԾ-ն 40 օրվա ընթացքում պետք է հայտնեն իրենց կարծիքը, որից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն պետք է վերջնական որոշում կայացնի ընկերության վաճառքը թույլատերլու վերաբերյալ։Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ ընկերությունը ունի 2 հավանական գնորդի թեկնածու` 1XBET ընկերությունը (բուքմեյքերական ընկերություն) և «Գազպրոմը»։2022 թ. հունիսի 15-ին հայտնի էր դարձել, որ կազմակերպությունը 2004 թվականից գլխավորող Ռալֆ Յիրիկյանը հրաժարական է տվել։ Նրան փոխարինել է Արմեն Ավետիսյանը։Նշենք նաև, որ «ՄՏՍ Հայաստան» հեռահաղորդակցության ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1027/15/10271592_176:0:1600:1068_1920x0_80_0_0_eb5b0ba779c16522cca6d93eeb7fe85d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիվա-մտս, վաճառք, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
վիվա-մտս, վաճառք, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ
12:40 13.03.2023 (Թարմացված է: 13:08 13.03.2023) ՀԾԿՀ–ն ընկերության դիմումին ընթացք է տրվել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
««ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին ընթացք է տրվել, այժմ քննարկումների փուլում է։ Մենք դիմել ենք նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն` իմանալու նրանց դիրքորոշումը»,– ասաց Լիանա Ազիզյանը։
Թե ո՞ր ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը` ՀԾԿՀ մամուլի խոսնակ չնշեց, ասելով, որ դա առևտրային գաղտնիք է։
Ազիզյանը հայտնեց, որ կանոնակարգի համաձայն՝ գերատեսչությունն ու ԱԱԾ-ն 40 օրվա ընթացքում պետք է հայտնեն իրենց կարծիքը, որից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն պետք է վերջնական որոշում կայացնի ընկերության վաճառքը թույլատերլու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ ընկերությունը ունի 2 հավանական գնորդի թեկնածու` 1XBET ընկերությունը (բուքմեյքերական ընկերություն) և «Գազպրոմը»։
2022 թ. հունիսի 15-ին հայտնի էր դարձել, որ կազմակերպությունը 2004 թվականից գլխավորող Ռալֆ Յիրիկյանը հրաժարական է տվել։ Նրան փոխարինել է Արմեն Ավետիսյանը։
Նշենք նաև, որ «ՄՏՍ Հայաստան» հեռահաղորդակցության ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում։