https://arm.sputniknews.ru/20230313/karapet-manveljanin-harvatsats-adrbejanci-marziky-vorakazrkvel-e-56649467.html
Միջադեպ Մ23 ԵԱ–ում. Կարապետ Մանվելյանին հարվածած ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է
Միջադեպ Մ23 ԵԱ–ում. Կարապետ Մանվելյանին հարվածած ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է
Sputnik Արմենիա
Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T18:59+0400
2023-03-13T18:59+0400
2023-03-13T19:03+0400
ըմբիշ
հայ
ադրբեջանցի
միջադեպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44616807_0:0:1101:619_1920x0_80_0_0_f58c803ef627f5d3768e1ce852bb5e7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով»,– ասված է հաղորդագրությունում:Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանն այսօր հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։ 55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։63 կգ քաշային կարգում էլ մեկ այլ հայ մարզիկ` Սահակ Հովհաննիսյանը, 3։1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ Խուրշուդ Բաբաշովի նկատմամբ։ Հովհաննիսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։Նշենք, որ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44616807_0:0:1101:825_1920x0_80_0_0_56203124b6cd4a80df4e132ffc3ca83c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, հայ, ադրբեջանցի, միջադեպ
ըմբիշ, հայ, ադրբեջանցի, միջադեպ
Միջադեպ Մ23 ԵԱ–ում. Կարապետ Մանվելյանին հարվածած ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է
18:59 13.03.2023 (Թարմացված է: 19:03 13.03.2023) Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։
«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով»,– ասված է հաղորդագրությունում:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ
Կարապետ Մանվելյանն այսօր հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
63 կգ քաշային կարգում էլ մեկ այլ հայ մարզիկ` Սահակ Հովհաննիսյանը, 3։1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ Խուրշուդ Բաբաշովի նկատմամբ։ Հովհաննիսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Նշենք, որ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։