00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ նպատակով է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը եկել Հայաստան. քաղաքագետի մեկնաբանությունը

© AP Photo / Jon SuperАндерс Фог Расмуссен
Андерс Фог Расмуссен - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Բաժանորդագրվել
Ստեփան Դանիելյանի կարծիքով` ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Հայաստան այցը կարելի է դիտարկել ՀՀ–ի վրա ճնշումներ գործադրելու համատեքստում։
Հաշվի առնելով ներկա լարված աշխարհաքաղաքական իրավիճակը և Արևմուտք–Չինաստան–ՌԴ տաք հակամարտությունը` ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցը Հայաստան հնարավոր է` պատահական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցին։
Նշենք, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության ներկայացուցիչներին ընդունել են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք այդ փակ քննարկումների թեմաներին տեղյակ չենք, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկա իրավիճակը, բնականաբար այս այցը ինչ–որ բան կարող է նշանակել, որովհետև ճնշումները Հայաստանի վրա բավականին մեծ են։ Ըստ Արևմուտքի` Հայաստանը փորձում է շրջանցել ՌԴ–ի սանկցիաները տնտեսական առումով»,–նկատեց քաղաքագետը։
Միևնույն ժամանակ Դանիելյանը հիշեցնում է, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներ, որպես այդպիսին, եղել են նաև 2000–ականներից սկսած` Իրանի հետ համագործակցության առումով։ Իրանը, ինչպես հայտնի է, պատժամիջոցների տակ գտնվող երկիր է, և հայ–իրանական հարաբերությունները և սահմանը Արևմուտքի դիտակետում են եղել և միշտ մոնիթորինգի են ենթարկվել։ Այժմ էլ նման ճնշումները կարող են լինել` ՌԴ–ի հետ հարաբերությունները հաշվի առնելով։
«Գուցե այստեղ ինչ–որ մեսիջներ են փոխանցում, ինչ–որ ձևով այդ ճնշումներն ավելի են ուժեղացվում, որովհետև ՌԴ–ի նկատմամբ այդ սանկցիաները ոչ միայն ունեն տնտեսական, առևտրային, այլ նաև ինչ–որ առումով կարող են ունենալ ռազմական նշանակություն, որովհետև որոշակի ապրանքատեսակներ կարող են դիտարկվել որպես ռազմական նշանակություն ունեցող»,–ասաց Դանիելյանը։
Քաղաքագետի ենթադրում է, որ հենց նման ճնշումները կարող են պատճառ լինեն ՀՀ–ի կողմից ՀԱՊԿ–ին դեմարշ հայտարարելու, որպեսզի ցույց տան, թե հետ են քաշվում ՌԴ–ի հետ հարաբերություններից, որպեսզի իր նկատմամբ տնտեսական ճնշումները թուլացնի և «սլաքները շեղի իրենից»։
Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԵՆԲ նախագահի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ
Վերադառնալով ՆԱՏՕ նախկին պաշտոնյայի այցին` Դանիելյանն ընդգծեց, որ եթե վերոնշյալ հանգամանքները մի կողմ դրվեն, չպետք է մոռանալ, որ Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ շփումներ և համագործակցություն միշտ է ունեցել` սկսած 90–ական թվականներից։
Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ ՆԱՏՕ–ն կամ Արևմուտքը պատրաստակամ են ռազմական առումով ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանում։ Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, Արևմուտքն ունի շատ ավելի արդյունավետ գործիքներ մասնավորապես Ադրբեջանի վրա ազդելու համար, որը չի օգտագործում մի քանի պատճառով։ Դրանից առաջնայինը Ադրբեջանի մեծացող դերն է Իրանի դեմ ճնշումներում։
Ամփոփելով խոսքը` քաղաքագետը նշեց, որ ընդհանրապես Արևմուտքի ներսում էլ կան հակասություններ, և արևմտյան տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում,և նրանց այդ հակասությունները և շահերը բախվում են այս տարածաշրջանում։
Լրահոս
0