https://arm.sputniknews.ru/20230313/hhn-2023t-tntesakan-azatutjan-indeqsvov-22-tarum-amenacatsr-cucanishn-e-ardzanagrel-56635960.html
ՀՀ–ն 2023թ. տնտեսական ազատության ինդեքսով 22 տարում ամենացածր ցուցանիշն է արձանագրել
ՀՀ–ն 2023թ. տնտեսական ազատության ինդեքսով 22 տարում ամենացածր ցուցանիշն է արձանագրել
Sputnik Արմենիա
«Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան... 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T15:34+0400
2023-03-13T15:34+0400
2023-03-13T15:41+0400
հայաստան
տնտեսություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:64:1600:965_1920x0_80_0_0_344da96f1ed0875a555e0feeb41d02dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը 2023 թվականին շարունակում է նվազել։ «ԼՈւՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցը, որի համաձայն` Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է։Նշվում է, որ Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր։Զեկույցում նաև ասվում է, որ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսը զգալիորեն նվազել է։ Ենթաինդեքսի 7.0 միավորով նվազումը հիմնականում պայմանավորված է բարձր գնաճով։ Նվազմանը, թերևս, նպաստել է նաև գնաճի զսպման ուղղությամբ իրականացված պետական ակտիվ միջամտությունը։Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան«Մտահոգիչ է «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների նվազումը (դրանք 2022-ին ևս նվազել էին)։ Նվազումը, թերևս, հետևանք է այն բանի, որ պարտքային միջոցները, ըստ էության, չեն վերածվել հանրային ներդրումների (հանրային բարիքի ստեղծում, տնտեսական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում և այլն), այլ պարզապես վերածվել են բյուջետային ընթացիկ ծախսերի»,– հայտնում է «ԼՈւՅՍ» հիմնադրամը` ներկայացնելով «Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցը:2023թ.-ին Հայաստանը ՏԱԻ-ով առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրների թվում և հարևան 4 երկրներից շարունակում է զիջել միայն Վրաստանին։Նշենք, որ 1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ։Հայաստանը 19 հորիզոնականով զիջել է դիրքերը Գլոբալ ինովացիոն ինդեքսում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:0:1424:1068_1920x0_80_0_0_38b8a494387e8387b57a7841a1c93ec6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, տնտեսություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ՀՀ–ն 2023թ. տնտեսական ազատության ինդեքսով 22 տարում ամենացածր ցուցանիշն է արձանագրել
15:34 13.03.2023 (Թարմացված է: 15:41 13.03.2023) «Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը 2023 թվականին շարունակում է նվազել։
«ԼՈւՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցը, որի համաձայն` Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է։
«Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001թ.-ից ի վեր ամենացածրն է։ Ինչպես և անցյալ տարի, Հայաստանը գտնվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Ի դեպ, 2020 և 2021թթ.-ին Հայաստանը ներառված էր տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր։
Զեկույցում նաև ասվում է, որ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսը զգալիորեն նվազել է։ Ենթաինդեքսի 7.0 միավորով նվազումը հիմնականում պայմանավորված է բարձր գնաճով։ Նվազմանը, թերևս, նպաստել է նաև գնաճի զսպման ուղղությամբ իրականացված պետական ակտիվ միջամտությունը։
«Մտահոգիչ է «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների նվազումը (դրանք 2022-ին ևս նվազել էին)։ Նվազումը, թերևս, հետևանք է այն բանի, որ պարտքային միջոցները, ըստ էության, չեն վերածվել հանրային ներդրումների (հանրային բարիքի ստեղծում, տնտեսական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում և այլն), այլ պարզապես վերածվել են բյուջետային ընթացիկ ծախսերի»,– հայտնում է «ԼՈւՅՍ» հիմնադրամը` ներկայացնելով «Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցը:
2023թ.-ին Հայաստանը ՏԱԻ-ով առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրների թվում և հարևան 4 երկրներից շարունակում է զիջել միայն Վրաստանին։
Նշենք, որ 1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ։