https://arm.sputniknews.ru/20230313/hh-teghapvokhvats-qaghaqacineri-kesic-avelin-jan-azganunvov-e-qervobjany-relvokantneri-masin-56640080.html
ՀՀ տեղափոխված քաղաքացիների կեսից ավելին «յան» ազգանունով է. Քերոբյանը` ռելոկանտների մասին
ՀՀ տեղափոխված քաղաքացիների կեսից ավելին «յան» ազգանունով է. Քերոբյանը` ռելոկանտների մասին
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող 7328 անձինք իրենց տնտեսական գործունեության կենտրոնը տեղափոխել են Հայաստան։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T16:49+0400
2023-03-13T16:49+0400
2023-03-13T16:52+0400
հայաստան
ռելոկանտ
վահան քերոբյան
զբոսաշրջիկ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50193009_0:84:1600:984_1920x0_80_0_0_4e3e17e9a4157c0e158126b50efc1f8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 2022 թ–ի փետրվարից մինչև 2023թ–ի մարտի 1-ը ՀՀ– ում գտնվող` Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թիվ կազմել է 113.700 անձ, որոնցից 64.862–ը «յան» ազգանունով են։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող 7328 անձինք իրենց տնտեսական գործունեության կենտրոնը տեղափոխել են Հայաստան, 2345–ը եղել են կազմակերպություն, իսկ 5000–ը` անհատ ձեռնարկատեր։Նախորդ տարի էականորեն աճել է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։«Մեր երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 665 հազար 658, որոնցից 790 հազար 400–ը եղել են ՌԴ–ից, 17 հազար 200–ն էլ Բելառուսից են եկել Հայաստան»,– ասաց նախարարը։Եթե ՀՀ–ում որևէ արհավիրք չլինի, 2023–ին մոտ 2 մլն զբոսաշրջիկ կայցելի երկիր. ԱպրեսյանՆրա խոսքով` 2022–ի աճել են նաև ՌԴ–ից դրամական փոխանցումները դեպի Հայաստան` կազմելով 3.6 մլդ դոլար (2021-ի համեմատ դրամական փոխանցումները աճել են 4.2 անգամ)։«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50193009_89:0:1512:1067_1920x0_80_0_0_045cf07b9a31d519e1632c9bc456057e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռելոկանտ, վահան քերոբյան, զբոսաշրջիկ, տնտեսություն
հայաստան, ռելոկանտ, վահան քերոբյան, զբոսաշրջիկ, տնտեսություն
ՀՀ տեղափոխված քաղաքացիների կեսից ավելին «յան» ազգանունով է. Քերոբյանը` ռելոկանտների մասին
16:49 13.03.2023 (Թարմացված է: 16:52 13.03.2023) Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող 7328 անձինք իրենց տնտեսական գործունեության կենտրոնը տեղափոխել են Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 2022 թ–ի փետրվարից մինչև 2023թ–ի մարտի 1-ը ՀՀ– ում գտնվող` Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թիվ կազմել է 113.700 անձ, որոնցից 64.862–ը «յան» ազգանունով են։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող 7328 անձինք իրենց տնտեսական գործունեության կենտրոնը տեղափոխել են Հայաստան, 2345–ը եղել են կազմակերպություն, իսկ 5000–ը` անհատ ձեռնարկատեր։
«Ծրագրային ապահովման մշակման ոլորտում` մոտ 3900 կազմակերպություն և ԱՁ, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում` 679, ՏՏ և համակարգչային տեխնիկայի ոլորտում` 339»,– թվարկեց Քերոբյանը։
Նախորդ տարի էականորեն աճել է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։
«Մեր երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 665 հազար 658, որոնցից 790 հազար 400–ը եղել են ՌԴ–ից, 17 հազար 200–ն էլ Բելառուսից են եկել Հայաստան»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` 2022–ի աճել են նաև ՌԴ–ից դրամական փոխանցումները դեպի Հայաստան` կազմելով 3.6 մլդ դոլար (2021-ի համեմատ դրամական փոխանցումները աճել են 4.2 անգամ)։