00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ֆուտբոլը բարձիթողի վիճակում է. «Փյունիկի» սեփականատերը կրկին խոսել է խնդիրներից

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Սողոմոնյան
Արթուր Սողոմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Բաժանորդագրվել
Նա մեղադրել է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալ որոշումների մեջ, որոնք ազդել են հավաքականի ելույթների վրա:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը կրկին հրապարակավ հայտարարել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին:
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Սողոմոնյանի դեմ հայց էր ներկայացրել զրպարտության համար այն բանից հետո, երբ նրա ակումբն իր կայքում հարցազրույց էր հրապարակել նրա հետ։ Այժմ Սողոմոնյանը նոր հարցազրույց է տվել Ռուսական Sport24 կայքին։
Նրա խոսքով՝ տագնապալի վիճակում է պատանեկան և երիտասարդական ֆուտբոլը, որից 4-5 տարի հետո կախված են լինելու հավաքականի արդյունքները:
Նա նշել է, որ արհեստական դաշտերը կառուցվում են նորմերի խախտմամբ. որոշ դեպքերում ծածկույթը դրվում է անմիջապես բետոնի վրա, ինչը վնասվածքների առումով շատ վտանգավոր է։ Նա ավելացրել է, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում պատանիների թիմի երկու ֆուտբոլիստներ նման դաշտում վնասվածքներ են ստացել:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկից» հեռացել են 5 ֆուտբոլիստներ
2023 թվականի սկզբին պատանեկան (մինչև 15 տարեկան) հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց սկսնակ մասնագետ Էրիկ Նազարյանը՝ Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի որդին։
«15-16 տարեկանն այն տարիքն է, երբ ձևավորվում է պրոֆեսիոնալ խաղացողը։ Մարզիչը պետք է լինի շատ փորձառու, իմաստուն դաստիարակ, որը պետք է տեսնի ոչ միայն այսօրվա հնարավորությունները, այլև յուրաքանչյուր խաղացողի ներուժը և օգնի նրան բացահայտել իրեն։ Այդ պաշտոնում նշանակել են շատ երիտասարդ տղայի, որը դեռ մի քանի տարի առաջ ինքն էր խաղում, ընդ որում՝ ոչ բարձր մակարդակով, միայն առաջին լիգայում», - ավելացրել է նա։
Սողոմոնյանի խոսքով՝ երեք տարի շարունակ ինքը պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՖՖ ղեկավարների հետ, սակայն ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Դրանից հետո նա որոշել է հրապարակավ ներկայացնել իր փաստարկները և ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջել։
Նա ավելացրել է, որ արդյունքում հայկական երիտասարդական թիմերը շատ ցածր արդյունքներ են ցույց տալիս։ Այդ պատճառով երիտասարդական Եվրո-2024-ի ընտրական վիճակահանության ժամանակ Հայաստանը մնաց վերջին՝ վեցերորդ զամբյուղում՝ Սան Մարինոյի, Ջիբրալթարի և Անդորրայի հետ։ Նույնիսկ Ֆարերյան կղզիների թիմը, որտեղ սիրողական կամ կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են խաղում, վարկանիշում հայտնվել է ավելի բարձր՝ հինգերորդ զամբյուղում։ Երկրի մեծահասակների հավաքականում առաջատարներն այլ երկրների հայերն են, այսինքն՝ տեղի ֆուտբոլի սաները չեն։
Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է «Փյունիկից»
Այնինչ նա կարծում է, որ Հայաստանում բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, իսկ եղանակային պայմանները թույլ են տալիս տարվա 11 ամիսը ֆուտբոլով զբաղվել։ Նրա կարծիքով՝ եթե հիմա լուրջ մոտենանք նախապատրաստական գործընթացներին, ապա 5-6 տարի հետո կտեսնենք Հայաստանի հավաքականը Եվրոպայի կամ աշխարհի առաջնության խմբային փուլում:
Սողոմոնյանը նշել է, որ նման հայտարարություններից հետո ֆեդերացիան նրան դատի է տվել և առաջնության երկրորդ կեսին թիմին խաղադաշտ չի հատկացրել Երևանում՝ ուղարկելով նրան հանդիպումներ անցկացնելու Արմավիրում:
Լրահոս
0