00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործն իրեն էլ է վերաբերում․ Մինասյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Արսեն Թորոսյան
Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ արդարադատության հետ կապված խնդիրներ կան։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «CՕVID-19»-ի համավարակի ժամանակ չարաշահումների գործը վերաբերում է նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Հարցին, թե որտեղից գիտի՝ թե գործը Թորոսյանին է վերաբերում, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել նրա անունը, Գրիգոր Մինասյանը նշեց, որ նախկին նախարարն ինքն է հրապարակումներ արել այդ մասին։
Նշենք, որ Արսեն Թորոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ արդարադատության հետ կապված խնդիրներ կան, ու իրեն էլ գործի շրջանակում չեն կանչել հարցաքննության։
«Այս ամենում պարադոքս չկա, նորմալ է, մարդն իր պատկերացումներն ու դժգոհություններն ունի։ Իր առաջին կամ երկրորդ հայտարարության մեջ անձամբ է (Արսեն Թորոսյանը– խմբ.) բարձրացրել այդ հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել։ Հրապարակումներում նույնիսկ խնդրում էր, որպեսզի ինքն էլ ներգրավվի։ Բնական է, որ այս կամ այլ ձևով ներգրավված է գործում»,– ասաց արդարատության նախարարը։
Հարցին, արդյոք համապատասխանում է իրականությանը ԶԼՄ–ներում շրջանառվող այն լուրը, թե գլխավոր դատախազին դիմում է ներկայացվելու Թորոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և անձեռնմխելիությունից զրկելու համար, Մինասյանը պատասխանեց` ինքը չունի նման տեղեկություններ, հավելելով, որ այդ ամենը նախաքննության գաղտնիքի շրջանակում է։
Հավելենք, որ վերը նշված չարաշահումների գործով կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, 2020-2022թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Լրահոս
0