https://arm.sputniknews.ru/20230313/covid-paterazm-relvokantner-inch-e-pvokhvel-hajkakan-turizmi-volvortum-verjin-tarum-56528867.html
Covid, պատերազմ, ռելոկանտներ. ի՞նչ է փոխվել հայկական տուրիզմի ոլորտում վերջին տարում
Covid, պատերազմ, ռելոկանտներ. ի՞նչ է փոխվել հայկական տուրիզմի ոլորտում վերջին տարում
Sputnik Արմենիա
Երկարատև ճգնաժամից հետո Հայաստանում զբոսաշրջության ոլորտն արագ տեմպերով վերականգնվում է, ինչը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։... 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T08:55+0400
2023-03-13T08:55+0400
2023-03-13T08:55+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
հայաստան
ռուս
մեխակ ապրեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47981020_0:113:1600:1013_1920x0_80_0_0_486286b249e57ef17c94e75c3245e813.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանում ուշադիր հետևում են համաշխարհային զբոսաշրջային ոլորտում առկա միտումներին։ Ճգնաժամային 2020 թվականից հետո երկրում հաջողվել է բարելավել ցուցանիշները, զբոսաշրջային նոր ուղղություններ բացել, ընդլայնել մատուցվող ծառայությունների փաթեթը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։Մասնավորապես, նրա խոսքով, 2022 թվականին ցուցանիշների աճ է արձանագրվել ինչպես արտագնա (50%–ով), այնպես էլ ներքին (20,9%–ով) տուրիզմի մասով։Ի՞նչ է փոխվելԶբոսաշրջության տեղական շուկան սկսեց փոխվել արդեն կորոնավիրուսային սահմանափակումների շրջանում։ Մասնավորապես` համավարակը նպաստեց ներքին տուրիզմի աշխուժացմանը։ Ճանապարհորդություններին սովոր, բայց երկրից դուրս մեկնելու հնարավորություն չունեցող մարդիկ կարանտինի մեղմացումից հետո սկսեցին բացահայտել սեփական երկիրը։Ինչ վերաբերում է էական աճ գրանցած ներգնա զբոսաշրջությանը, Ապրեսյանը նշեց, որ պատճառը միայն ռելոկանտները չեն (Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո), այլև ոլորտի ներկայացուցիչների, հիմնականում մասնավոր հատվածի ակտիվ աշխատանքն է։Ապրեսյանի կարծիքով` ռելոկանտների գործոնն այդքան էլ միանշանակ չէ։ Հիմնականում մեր երկիր վճարունակ քաղաքացիներ են ժամանել։ Նրանց կողմից ապրանքների և ծառայությունների մեծ պահանջարկն ազդել է տնտեսական ակտիվության վրա, ինչը հանգեցրել է դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթի ամրապնդմանը շուրջ 25%–ով, և, որպես հետևանք, տրանսպորտի և ռեստորանային բիզնեսի ծառայությունների գնաճի։ Գրեթե կրկնակի աճել են նաև զբոսաշրջային փաթեթների գները։ Եվ եթե նախկինում զբոսաշրջիկը Հայաստանում օրական 100-120 դոլար էր ծախսում, ապա այսօր նմանատիպ փաթեթը 200 դոլար է արժենում։ Միևնույն ժամանակ ռելոկանտները, որոնք արդեն ավելի շատ միգրանտների կատեգորիային են դասվում, հազվադեպ են ճանապարհորդում երկրով։ Այսինքն, որպես զբոսաշրջիկներ Հայաստանի համար նրանք, կարելի է ասել, կորսված են։Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների եռյակում էՄիաժամանակ Ապրեսյանը կոչ արեց զգոնություն չկորցնել բարձր ցուցանիշների ֆոնին։ Նա պարզաբանեց, որ ոլորտն իսկապես վերականգնվում է, սակայն աճը գրանցվել է միայն անհատական այցելությունների հաշվին։Կազմակերպված զբոսաշրջությունՀայաստանում կազմակերպված զբոսաշրջությունը դեռ բավականաչափ զարգացած չէ, բայց փորձագետը հիշեցնում է, որ հենց կազմակերպված զբոսաշրջությունն է զբոսաշրջային ոլորտի հիմնաքարը։ Այդ ուղղության զարգացումը խթանելուն ուղղված քայլերից մեկը տարածաշրջանային համագործակցության աշխուժացումն է։Այդ համատեքստում նա հիշեցրեց օգոստոսին Սյունիքի մարզում անցկացված հայ–իրանական խոհարարական մեծ միջոցառման` «Նավասարդ» փառատոնի մասին։Բացի այդ, աշխատանքներ են տարվում Եգիպտոսի հետ համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ։ Փետրվարի վերջին Տուրիզմի հայկական ֆեդերացիան 4 կազմակերպությունների հետ Եգիպտոս էր մեկնել ճանաչողական այցով, որը կազմակերպել էին Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունն ու Կահիրեում Հայաստանի դեսպանատունը։Փորձագետն ընդգծում է, որ այցի նպատակը ոչ միայն երկրի զբոսաշրջային ռեսուրսներին և հնարավորություններին ծանոթանալն ու գործնական կապերի ամրապնդումն էր, այլև Հայաստանի հանրահռչակումը` եգիպտացի զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր բերելու ակնկալիքով։Ապրեսյանը համոզված է, որ այդ նախաձեռնությունը կօգնի համագործակցություն հաստատել մի շարք ոլորտներում` տնտեսական, սոցիալական, մշակութային։ Կօգնի երկխոսություն վարել Եգիպտոսում հայկական ժառանգությունը պահպանելու վերաբերյալ, կամրապնդի բարեկամությունը երկու երկրների միջև։2022թ-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն աճել է 92 տոկոսովԲացի այդ, ակտիվացում է նախատեսվում գաստրոտուրիզմի, գյուղական, արկածային, ինչպես նաև կրոնական զբոսաշրջության մասով։Հիշեցնենք, որ 2022 թվականի արդյունքներով` Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, որոնց 46%–ը ռուսաստանցի ճանապարհորդներն էին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47981020_90:0:1510:1065_1920x0_80_0_0_326a153a7d3dd427b548413685048070.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, հայաստան, ռուս, մեխակ ապրեսյան
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, հայաստան, ռուս, մեխակ ապրեսյան
Covid, պատերազմ, ռելոկանտներ. ի՞նչ է փոխվել հայկական տուրիզմի ոլորտում վերջին տարում
Երկարատև ճգնաժամից հետո Հայաստանում զբոսաշրջության ոլորտն արագ տեմպերով վերականգնվում է, ինչը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Բայց, ինչպես միշտ, մի քանի «բայցեր» կան։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանում ուշադիր հետևում են համաշխարհային զբոսաշրջային ոլորտում առկա միտումներին։ Ճգնաժամային 2020 թվականից հետո երկրում հաջողվել է բարելավել ցուցանիշները, զբոսաշրջային նոր ուղղություններ բացել, ընդլայնել մատուցվող ծառայությունների փաթեթը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Մասնավորապես, նրա խոսքով, 2022 թվականին ցուցանիշների աճ է արձանագրվել ինչպես արտագնա (50%–ով), այնպես էլ ներքին (20,9%–ով) տուրիզմի մասով։
Զբոսաշրջության տեղական շուկան սկսեց փոխվել արդեն կորոնավիրուսային սահմանափակումների շրջանում։ Մասնավորապես` համավարակը նպաստեց ներքին տուրիզմի աշխուժացմանը։ Ճանապարհորդություններին սովոր, բայց երկրից դուրս մեկնելու հնարավորություն չունեցող մարդիկ կարանտինի մեղմացումից հետո սկսեցին բացահայտել սեփական երկիրը։
«Մեզ դա դուր եկավ, ավելի լավ ճանաչեցինք և սկսեցինք ավելի շատ սիրել մեր երկիրը։ 2022 թվականին ներքին զբոսաշրջությունը գերազանցեց 1.9 մլն ցուցանիշը, 2021 թվականի համեմատ աճը կազմեց 20,9%», – բացատրեց մասնագետը։
Ինչ վերաբերում է էական աճ գրանցած ներգնա զբոսաշրջությանը, Ապրեսյանը նշեց, որ պատճառը միայն ռելոկանտները չեն (Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո), այլև ոլորտի ներկայացուցիչների, հիմնականում մասնավոր հատվածի ակտիվ աշխատանքն է։
Ապրեսյանի կարծիքով` ռելոկանտների գործոնն այդքան էլ միանշանակ չէ։ Հիմնականում մեր երկիր վճարունակ քաղաքացիներ են ժամանել։ Նրանց կողմից ապրանքների և ծառայությունների մեծ պահանջարկն ազդել է տնտեսական ակտիվության վրա, ինչը հանգեցրել է դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթի ամրապնդմանը շուրջ 25%–ով, և, որպես հետևանք, տրանսպորտի և ռեստորանային բիզնեսի ծառայությունների գնաճի։ Գրեթե կրկնակի աճել են նաև զբոսաշրջային փաթեթների գները։
Եվ եթե նախկինում զբոսաշրջիկը Հայաստանում օրական 100-120 դոլար էր ծախսում, ապա այսօր նմանատիպ փաթեթը 200 դոլար է արժենում։ Միևնույն ժամանակ ռելոկանտները, որոնք արդեն ավելի շատ միգրանտների կատեգորիային են դասվում, հազվադեպ են ճանապարհորդում երկրով։ Այսինքն, որպես զբոսաշրջիկներ
Միաժամանակ Ապրեսյանը կոչ արեց զգոնություն չկորցնել բարձր ցուցանիշների ֆոնին։ Նա պարզաբանեց, որ ոլորտն իսկապես վերականգնվում է, սակայն աճը գրանցվել է միայն անհատական այցելությունների հաշվին։
Կազմակերպված զբոսաշրջություն
Հայաստանում կազմակերպված զբոսաշրջությունը դեռ բավականաչափ զարգացած չէ, բայց փորձագետը հիշեցնում է, որ հենց կազմակերպված զբոսաշրջությունն է զբոսաշրջային ոլորտի հիմնաքարը։ Այդ ուղղության զարգացումը խթանելուն ուղղված քայլերից մեկը տարածաշրջանային համագործակցության աշխուժացումն է։
Այդ համատեքստում նա հիշեցրեց օգոստոսին Սյունիքի մարզում անցկացված հայ–իրանական խոհարարական մեծ միջոցառման` «Նավասարդ» փառատոնի մասին։
Առաջիկայում նախատեսվում է հայ–վրացական մշակութային–խոհանոցային միջոցառում կազմակերպել, որի շրջանակում «Միմինո» հայտնի ֆիլմի մոտիվներով խոհանոցային փառատոն կանցկացվի։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում Եգիպտոսի հետ համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ։ Փետրվարի վերջին Տուրիզմի հայկական ֆեդերացիան 4 կազմակերպությունների հետ Եգիպտոս էր մեկնել ճանաչողական այցով, որը կազմակերպել էին Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունն ու Կահիրեում Հայաստանի դեսպանատունը։
Փորձագետն ընդգծում է, որ այցի նպատակը ոչ միայն երկրի զբոսաշրջային ռեսուրսներին և հնարավորություններին ծանոթանալն ու գործնական կապերի ամրապնդումն էր, այլև Հայաստանի հանրահռչակումը` եգիպտացի զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր բերելու ակնկալիքով։
Ապրեսյանը համոզված է, որ այդ նախաձեռնությունը կօգնի համագործակցություն հաստատել մի շարք ոլորտներում` տնտեսական, սոցիալական, մշակութային։ Կօգնի երկխոսություն վարել Եգիպտոսում հայկական ժառանգությունը պահպանելու վերաբերյալ, կամրապնդի բարեկամությունը երկու երկրների միջև։
Բացի այդ, ակտիվացում է նախատեսվում գաստրոտուրիզմի, գյուղական, արկածային, ինչպես նաև կրոնական զբոսաշրջության մասով։
Հիշեցնենք, որ 2022 թվականի արդյունքներով` Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, որոնց 46%–ը ռուսաստանցի ճանապարհորդներն էին։