00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բաշար Ասադի հրամանագիրը հավելյալ օժանդակություն է սիրիահայերին. Պողիկյան

Բաշար Ասադի հրամանագիրը հավելյալ օժանդակություն է սիրիահայերին. Պողիկյան
Բաժանորդագրվել
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սիրիայում երկրաշարժից տուժած սիրիահայերին ցուցաբերվող պետական աջակցության թեմային։
Երկրաշարժից հետո սիրիահայերն օգտվում են պետական աջակցության ծրագրերից, հատկապես բնակարանների վերականգնման համար նախատեսված հատկացումներից, և այդ առումով նախագահ Բաշար Ասադի հրամանագիրը հավելյալ օժանդակություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Ասադը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ երկրաշարժից տուժածներին հարկային արտոնություններ կամ անտոկոս վարկեր կտրամադրվեն։ Կառավարությունը տուժած անձանց ազատում է մի շարք հարկերից, վերականգնողական աշխատանքների համար գանձումներից, ինչպես նաև մինչև 2024 թվականի ավարտը հնարավորություն է տրվում հետաձգելու բանկային վարկերի վճարումները։ Չեղարկվում են նաև հարկերի հավաքագրումն ու այլ ֆինանսական վճարները, հնարավորություն է ընձեռվում պետական բանկերից մինչև 200 մլն սիրիական ֆունտ (մոտ 28 հազար դոլար․ խմբ.) գումարի վարկ վերցնելու, ինչը կթույլատրվի վճարել հաջորդ 10 տարվա ընթացքում։
«Երկրաշարժից հետո Սիրիայում կազմվել է եկեղեցիների խորհուրդ, բոլոր քրիստոնյա համայնքները սկսել են փաստագրական աշխատանքները։ Այդ խորհուրդը նշանակել է մարմիններ, որոնք պետք է ներկայացնեն համապատասխան արձանագրություններ։ Միայն Հալեպի հայկական համայնքում արդեն իսկ հավաքագրվել է նման 500 արձանագրություն»,– ասաց Պողիկյանը։
Նրա խոսքով` անօթևան հայերի թիվը քիչ է, բայց նրանց էլ են արդեն բնակարաններ հատկացնում կամ գումար տրամադրում բնակարան վարձակալելու համար։
ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սիրիահայերին է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցները։
Սինանյանի հետ հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչները քննարկել են նաև այն մարդկանց աջակցություն ցուցաբերելու հարցը, որոնք երկրաշարժից հետո կցանկանան տեղափոխվել Հայաստան։ Նրանց պարագայում շատ կարևոր է մասնավորապես կեցության և աշխատանքի հետ կապված հարցերի լուծումը։
«Թեև հերթական մարդահամարն ընթացքի մեջ է, բայց միայն Հալեպում հայերի թիվն այս պահին շուրջ 20 000 է, իսկ ամբողջ Սիրիայում մեր հայրենակիցների թիվը կազմում է մոտ 40 000։ Ընդ որում` կան տասնյակ ընտանիքներ, որոնք արդեն իսկ տեղափոխվել են Հայաստան»,– նշեց Պողիկյանը։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Զոհերի թիվը հասել է 48 հազարի։
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Լրահոս
0