https://arm.sputniknews.ru/20230313/adrbejann-okupacrel-e-hajastani-150-qkm-taratsq-alen-simvonjan-56626465.html
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 150 քկմ տարածք. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 150 քկմ տարածք. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահը Բահրեյում Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովի ժամանակ ելույթում անդրադարձել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող... 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T13:34+0400
2023-03-13T13:34+0400
2023-03-13T13:44+0400
ալեն սիմոնյան
հայաստան
ադրբեջան
օկուպացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56625097_0:84:800:534_1920x0_80_0_0_83a5f9d49a384de31734b5eea549e5a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ՀՀ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները:Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել էր, որ 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։Անդրադառնալով այն հարցին, թե ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը, նա վերահաստատեց` Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ:Սիմոնյանն իր ելույթում խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է` Լեռնային Ղարաբաղը 1000 տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով և ընդգծել` շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:«ԼՂ–ում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, զրկված են կենսական նշանակության դեղորայքից և բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումներն էլ հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով»,– նշել է Ալեն Սիմոնյանը։Անդրադարձ է եղել նաև վերջերս Ադրբեջանի հրապարակած կեղծ տեսանյութին, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին։ Հենց այդ պատրվակով էլ մարտի 5-ին, ադրբեջանցիները սպանեցին ԼՂ ոստիկանության 3 աշխատակցի, ևս 1-ը վիրավորվեց։Սիմոնյանը հիշեցրել է, որ միջազգային տարբեր կառույցներ, ինչպիսիք են` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը:2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ապահովի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:Հավելենք, որ այդ որոշումն Ադրբեջանը չի կատարել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56625097_73:82:674:533_1920x0_80_0_0_9e1a8a419e782c837895382bbb5ab5cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, օկուպացիա
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, օկուպացիա
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 150 քկմ տարածք. Ալեն Սիմոնյան
13:34 13.03.2023 (Թարմացված է: 13:44 13.03.2023) ՀՀ Ազգային ժողովի նախագահը Բահրեյում Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովի ժամանակ ելույթում անդրադարձել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները:
«Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել կայուն աշխարհ կառուցելու գործում»,– ասել է Սիմոնյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում
հայտարարել էր, որ 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։
Անդրադառնալով այն հարցին, թե ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը, նա վերահաստատեց` Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ:
Սիմոնյանն իր ելույթում խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է` Լեռնային Ղարաբաղը 1000 տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով և ընդգծել` շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:
«ԼՂ–ում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, զրկված են կենսական նշանակության դեղորայքից և բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումներն էլ հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով»,– նշել է Ալեն Սիմոնյանը։
Անդրադարձ է եղել նաև վերջերս Ադրբեջանի հրապարակած կեղծ տեսանյութին, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին։ Հենց այդ պատրվակով էլ մարտի 5-ին, ադրբեջանցիները սպանեցին ԼՂ ոստիկանության 3 աշխատակցի, ևս 1-ը վիրավորվեց։
Սիմոնյանը հիշեցրել է, որ միջազգային տարբեր կառույցներ, ինչպիսիք են` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը:
2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ապահովի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Հավելենք, որ այդ որոշումն Ադրբեջանը չի կատարել։