00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի թողած դառնահամն ու հայկական իրականությունը. ինչպես ազատվել բացասական մտքերից

© Sputnik / Andranik GhazaryanՊատուհանի մոտ կանգնած մարդիկ
Պատուհանի մոտ կանգնած մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2023
Պատուհանի մոտ կանգնած մարդիկ
Բաժանորդագրվել
Հիմա գարունը հայերին ավելի շատ մտահոգում է, քան ոգեշնչում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հորդորում է հետևել հոգեբանների խորհուրդներին։
«Այստեղ տգեղներն էլ են գեղեցիկ...», – մի անգամ ասաց իմ` բառի բուն և փոխաբերական իմաստներով հին ընկեր Էրիկը Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի (այսօր` լեզուների և սոցիալական գիտությունների համալսարան) ուսանողուհիների մասին։ 1980 թվականի գարնան սկզբին էր, երբ «Хороши весной в саду цветочки, еще лучше девушки весной…»։
Սրանք խորհրդային տարիներին հայտնի երգի բառերն են, և ինչ ճիշտ է, ճիշտ է` ծաղիկները շատ էին (բայց ծակող գներ ունեին), աղջիկներն էլ` մեկը մյուսից լավը (ոչ միայն Բրյուսովի համալսարանում, այլ ամենուր)։
Հիմա գարունը Հայաստանում ապրողներին ավելի շատ մտահոգում է, քան ոգեշնչում. պատերազմից հետո դառնահամ է մնացել, թոշակները սարսափելի ցածր են, գները`վախենալու աստիճան բարձր, տնտեսության խոստացած թռիչքին դեռ երկար է պետք սպասել, ու այս ամենի կողքին ակնթարթային տեսիլքի պես անհետացած հույսն է, որ շուտով շատանալու ենք, այնինչ փաստացի միայն քչանում ենք։
Այսպես կոչված «ռելոկանտները» հաշիվ չեն. նրանք այսօր կան, վաղը` ոչ։
«Հանճարանոց» ու Թեմուրնոց. ինչն էր հին Երևանում մեկտեղում «ցեխավիկներին» և մտավորականներին
Բայց մի՞թե մենք մեզնից պիտի նեղանանք, այն էլ գարնանը, երբ, ինչպես պնդում էր ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամին, «Գարունը տարվա այնպիսի եղանակ է, երբ լավ է ինչ–որ նոր բան սկսելը»։
Ինչ–որ նոր բան սկսելը` թողնել ծխելը, ավելի քիչ քաղցրեղեն ուտել, թուրքական ապրանքներ չառնել, աշխատանքի ոտքով գնալ..., ընդունված էր նախաձեռնել տարվա առաջին օրից, բայց ահա առաջարկվում է մարտին։ Իսկ ինչո՞ւ չփորձել և, հոգեկան առողջության մեջ գումար ներդնելով (որքան կբավականացնի), ապագայի համար նպատակներ չուրվագծել։ Այստեղ իհարկե հստակ ուղեցույց է պետք, և այն կա. ներկայացնում ենք թեմային քաջատեղյակ հոգեբանների խորհուրդը։
– Ամեն անգամ, երբ ձեր գլխում բացասական մտքեր են հայտնվում (որոնք սովորաբար 24 ժամ շարունակ այցելում են մեզ) նույնիսկ գարնանը, ձեր ուշադրությունը տեղափոխեք այն ամենի վրա, ինչ ունեք։ Հայաստանի դեպքում` երեխաներ, Արարատի տեսարանով տուն, ծնողներ, հզոր «Samsung Galaxy S22»... Գնահատե՛ք այն, ինչին արդեն հասել եք, հիշե՛ք մարդկանց, որոնք սիրում և սատարում են ձեզ։ Իմացե՛ք, որ բոլորս սխալվում ենք, միայն դուք չեք, որ անհաջողությունների եք բախվում։
Իսկապես, եթե ավելի խորը մտածենք, բոլորս էլ ճակատի կնճիռներն ու խոժոռ հայացքը շտկելու, նույնիսկ ուրախանալու առիթ ունենք` միջազգային մրցումներում հայ մարզիկների հաղթանակների, Մոսկվայից կամ Լոս Անջելեսից եկած ընկերների, «Կարասի» կամ «Տակառի» շարքից մեր գինիների նկատմամբ հյուրերի հետաքրքրության, Արցախի Վանք գյուղից հայկական Ուրցաձոր հասած Նորման արջի պատմության և իհարկե սկսված գարնան համար։
Կարևորը` մեր տան շեմը մաքուր լինի. ինչի՞ մասին պետք է հիշել աղբը թափելիս
Էլ ի՞նչ են խորհուրդ տալիս հոգեկան առողջությունը բարելավելու և երջանկության հորմոններ առաջացնելու համար։ Հորդորում են այնքան խիստ չլինել սեփական անձի նկատմամբ, որ մոռանաք կյանքը վայելելու մասին։
Ինքնախարազանումն անարդյունավետ է անգամ այն դեպքում, երբ գիտեք, որ տեղին է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մշտական ինքնաքննադատությունն ու պերֆեկցիոնիզմը ոչ միայն ավելացնում են սթրեսը, այլև նվազեցնում արտադրողականությունն ու հոգեկան հիվանդությունների պատճառ դառնում։ Գլխավորը սեփական ուժերին հավատալն է, կյանքի նկատմամբ իրատեսական նպատակներ և սպասումներ ունենալը։
Եվ ժամանակ գտեք ձեզ համար` անկախ ձեր զբաղվածությունից։ Ժամանակ առ ժամանակ շունչ քաշելու հնարավորություն տվեք ձեզ` թուլանալու և ինքներդ ձեր մասին հոգ տանելու համար։ Եվ կրկնեմ` շրջապատե՛ք ձեզ մարդկանցով, որոնք աջակցում ու ոգեշնչում են ձեզ, հրաժեշտ տվեք թունավոր հարաբերություններին, որոնք հյուծում են ձեզ հուզական և մտավոր առումով։
Ինձ թվում է` այս դեպքում կարելի է պարզապես անջատել չափազանց լուրջ դեմքերով «լցված» հեռուստացույցը, մոտենալ բաց պատուհանին ու նայել երկնքին։ Ինքս եմ փորձել` արևով լցված գլուխն օգնում է ավելի երկար ապրել։ Այլ կերպ ասած` թող մեր ներսում միշտ ավելի տաք լինի, քան դրսում։
Ամերիկացի հոգեբանների խորհուրդներից։ Ընկղմվե՛ք բնության մեջ։ Ինքներդ ընտրեք`արշավ, երկարատև զբոսանք, թե բնության թերապիայի սեանս։ Բացօթյա հանգիստը կարող է շատ օգտակար լինել ձեր հոգեկան հանգստի համար։
Եթե մարդն անհանգստանում է, պետք է խոսել նրա հետ. ի՞նչ դասեր կարելի է քաղել աղետներից
Լրահոս
0