00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:35
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 հազարի փոխարեն 64 մլն դոլար. ի՞նչ կշահի Հայաստանը ԵԱԶԲ-ում կապիտալի ավելացումից

© Photo : official site of the Eurasian Development Bank Եվրասիական զարգացման բանկը
 Եվրասիական զարգացման բանկը - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2023
Եվրասիական զարգացման բանկը
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարող է շահել Հայաստանը կառավարության վերջին նիստում ընդունված երկու որոշումներից։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի-Sputnik, Նելլի Դանիելյան. 2009թ-ին, երբ Եվրասիական զարգացման բանկը նոր էր ստեղծվել, Հայաստանը բանկի կանոնադրական կապիտալում ընդամենը 0.007% մասնաբաժին ուներ` շուրջ 100 000 դոլարի կարգի։ Փոխարենն ուներ ֆինանսական ծրագրերի անհամեմատ ավելի մեծ պորտֆել`շուրջ 450 մլն–ի կարգի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշումը` ԵԱԶԲ–ում Հայաստանի մասնաբաժինը 0.007–ից 4.22 %-ի կամ նախնական 100 000 դոլարի փոխարեն միանգամից 64 մլն դոլարի հասցնելու մասին։
«Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր մասնաբաժինը մնար այնքան, որքան եղել է, բայց մենքկարողանայինք ավելի շատ օգտվել այդ ռեսուրսներից։ Մինչև հիմա այդպես է եղել` ունեցել ենք շատ փոքր մասնաբաժին, բայց օգտվել ենք այդ բանկի ավելի մեծ ռեսուրսներից»,– ասաց Արամյանը։
Ծախսն արդարացված չէ, եթե կադրերը չեն կարողանում լավ նախագծեր «որսալ»։
Ու թեև Հայաստանի ֆինանսական մասնակցությունը միանգամից 640 անգամ աճելու է, բայց Հայաստանի դիրքը բանկում, ըստ Արամյանի, շատ էական փոփոխության չի ենթարկվելու։ Պատճառը պարզ է. անգամ 64 մլն դոլար կապիտալով Հայաստանը բանկի մյուս բաժնետեր երկրների նկատմամբ շարունակելու է մնալ փոքր բաժնետիրոջ կարգավիճակում։
Բանն այն է, որ Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալում ամենամեծ մասնաբաժինն ունի ՌԴ-ն`4,6 մլրդ, երկրորդը` Ղազախստանը` 2,3, երրորդը` Բելառուսը` 69.2 մլն դոլար։
Բացի այդ, նախկին նախարարի մեկնաբանմամբ, իրականում բանկին վճարվող գումարի ու բանկից ստացվող ֆինանսական հատկացումների միջև ևս ուղիղ կապ չկա։ Այս պարագայում շահում է նա, ով կարողանում է իր երկրի համար առավել մեծ ու կարևոր ներդրումներ «կորզել»։
«Այստեղ տնտեսական առումով երկու խաղացող կա. առաջինը բանկի թիմն է, որը պետք է շատ ագրեսիվ լինի` լավ նախագծեր «որսալու» տվյալ երկրի համար, կարողանա նախագծերի ճիշտ դիզայն ու ճիշտ տեղերում ներդրումներ անել։ Երկրորդը` հենց պետությունն ու պետության սուբյեկտներն են, որոնք պետք է ավելի ագրեսիվ լինեն, որպեսզի այդ հնարավորություններից օգտվեն։ Եթե դուք չեք կարողանում ծրագրեր նախագծել, լավ գաղափարներ չունեք, կամ այսպես ասած` բանկային պրոյեկտներ չունեք, ակնհայտ է, որ դուրս կմնաք մրցակցությունից և չեք կարողանա բանկի ռեսուրսներից օգտվել»,– ասաց Արամյանը` հավելելով, որ ԵԱԶԲ-ում կառավարության ներդրման արդյունքը պարզ կդառնա միայն ապագայում, եթե, իհարկե, կառավարությունը ճիշտ օգտագործի իրեն տրված հնարավորությունը։
Անդրադառնալով Ռուսաստանի ու ռուսական ընկերությունների նկատմամբ Արևմուտքի կիրառած սահմանափակումներին ու դրանց հնարավոր ազդեցությանը ԵԱԶԲ-ի աշխատանքների վրա` Վարդան Արամյանը նշեց, որ բանկը համաշխարհային իրավական ընթացակարգով գրանցված միջազգային ֆինանսական կառույց է, այնպես ինչպես Եվրոպական ներդրումային բանկը, Ասիական բանկը, Սևծովյան զարգացման և առևտրի բանկը և այլն, հետևաբար նաև պաշտպանված է նմանօրինակ պատժամիջոցներից ու սահմանափակումներից։

Գաղափարը լավն է, բայց կարող է մնալ թղթի վրա

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման համաձայնագրի վավերացմանը` դրանով իսկ հաստատելով ԵԱՏՄ այդ կառույցին իր անդամակցությունն ու մասնակցությունը։
Այս որոշումը նախկին նախարարը դրական է գնահատում` շեշտելով, որ նման կառույցների հետ համագործակցությունը կարող է մեծապես թեթևացնել բիզնեսի հոգսը։
«Տեսականորեն այսպիսի կառույցները կարող են որոշակի ռիսկեր վերցնել իրենց վրա։ Այս ապահովագրական ընկերության թիվ մեկ առաքելությունը կարծում եմ այն է, որ պետք է փորձի նվազեցնել բիզնեսի ապահովագրական ծախսերը, որոնք կարող են ի հայտ գալ առևտրի կամ արտահանման հետ լրացուցիչ ապահովագրություն պահանջող ռիսկերի դեպքերում», – ասաց Արամյանը։
Բայց, ինչպես նախորդ, այնպես էլ այս կառույցի դեպքում նախկին նախարարը մեծապես կարևորում է այն փաստը, թե ինչ որակի մասնագետներ են ներգրավվելու նորաստեղծ կառույցի աշխատակազմում, և ինչպես է կազմակերպվելու ընկերության աշխատանքը։
«Օրինակ` վերաապահովագրումը կամ այլ գործառույթները, որ նրանք պետք է իրականացնեն, շա՞տ բյուրոկրատիա է պահանջելու, թե՞ հեշտացված է լինելու։ Որքան մատչելի է լինելու ծառայությունը, որք՞ան են լինելու իրական ծախսերը։ Սրանք հարցեր են, որոնցից կախված կա՛մ բարձրանալու է կառույցի գրավչությունը, կա՛մ այն այդպես էլ մնալու է որպես թղթի վրա ստեղծված կառույց»,– ասաց Արամյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մարտի 9-ի նիստում հավանություն էր տվել «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացմանը։ Վերաապահովագրական ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով։
Հիմնադրամը վերաապահովագրելու է ԵԱՏՄ–ում ու երրորդ երկրներում արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումներն ու ներդրումները ձեռնարկատիրական և քաղաքական ռիսկերից։
Եվրասիական վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժինը կազմում է 3% կամ 450 մլն ՌԴ ռուբլի։
Լրահոս
0