00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուկրաինացուց խլում են հավատը». Մեդվեդչուկը` Կիև–Պեչորյան մայրավանքի շուրջ իրավիճակի մասին

© Photo : Screenshot / СБУՎիկտոր Մեդվեդչուկ
Վիկտոր Մեդվեդչուկ - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Վիկտոր Մեդվեդչուկ
Բաժանորդագրվել
Քաղաքական գործչի խոսքով` Զելենսկու ռեժիմը հերթական անգամ ապացուցեց, որ որևէ սրբություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ուկրաինական պետությունը Ֆրանկենշտեյնի կերտած հրեշն է դարձել, բայց Կիևի իշխանություններին չի հաջողվի Ուկրաինան դիակի վերածել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը։
«Կիև–Պեչորյան մայրավանք» ազգային արգելոցը Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու վանականներին կարգադրել է մինչև մարտի 29-ը լքել արգելոցի շենքը։
«Զելենսկու ռեժիմը հերթական անգամ ապացուցեց, որ որևէ սրբություն չունի, այժմ արդեն բառի բուն իմաստով։ Այսօր իշխանությունն արշավ է սկսել ուղղափառության գլխավոր սրբության` Կիև–Պեչորյան մայրավանքի նկատմամբ», – ասել է Մեդվեդչուկը։
Նրա խոսքով` նույնիսկ ֆաշիստական օկուպացիայի տարիներին նացիստները չէին փակում կանոնիկ ուղղափառ եկեղեցու ծխական համայնքները։
Մեդվեդչուկը նշել է, որ այսօր ժողովրդից խլում են վերջինը` հավատը։ «Ուղղափառությունը ուկրաինացի ժողովրդի մշակութային և հոգևոր կյանքի հիմքն է։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ժողովրդին, խաղաղության, միասնականության և խղճի կոչ էր անում։ Սակայն Զելենսկու իշխանությունը խաղաղ, աստվածավախ և խիղճ ունեցող մարդկանց թշնամիներ է հայտարարել», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Մեդվեդչուկը նշել է, որ ուկրաինացի ժողովրդից խլել են նաև ռուսաց լեզուն, որը Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիների մայրենի լեզուն է, ինչպես նաև իրավունքներն ու ազատությունները` կեղծ, խարդախ և հանցավոր իշխանությանը օրենքից վեր դասելով, ժողովրդին հանձնելով նացիստական խելահեղ ավազակների ձեռքը, բազմացնելով մատնիչների և անօրենների։
Նա հավելել է, որ այդպիսով ուկրաինացի ժողովրդից խլել են խաղաղությունն ու բարգավաճումը, քանի որ Զելենսկու իշխանությունը չի ցանկանում խոստովանել իր սխալներն ու այն սուտ խոստումները, որը տվել է իր ընտրողներին։
«Նրանք գերադասեցին ժողովրդին սպանդանոց տանել` ՆԱՏՕ–ից անսահմանափակ գումարներ և զենք ստանալով։ Ներկայիս իշխանությունը չի թաքցնում, որ մտադիր է երկար և արյունալի պայքար մղել։ Հասարակ ուկրաինացիների կյանքը նրան չի հուզում», – հավելել է Մեդվեդչուկը։
Նա նաև նշել է, որ Կիևի իշխանություններին չի հաջողվի Ուկրաինային վտանգավոր զոմբի դարձնել։
«Ուկրաինացիները աշխույժ, հոգևոր, արդար ժողովուրդ են։ Ուկրաինացիները զոմբի չեն։ Կա մեկ այլ Ուկրաինա` իրական, սլավոնական, ուղղափառ, որը թույլ չի տա իր վզին սատանիզմ ու անօրինություն փաթաթել», – եզրափակել է Մեդվեդչուկը։
2022 թվականին Ուկրաինայի իշխանությունները, Ռուսաստանի հետ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (ՈւՈւԵ)կապը մատնանշելով, Ուկրաինայի տարբեր շրջաններում որոշեցին արգելել ՈւՈւԵ–ի գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ մտցվեց Ուկրաինայում այն արգելելու մասին։ ՈւՈւԵ–ի հոգևորականության որոշ ներկայացուցիչների նկատմամբ պետական պատժամիջոցներ սահմանվեցին։
Մեդվեդչուկը Ռադայի պատգամավոր է, հայտնի է որպես ուկրաինացի քաղաքական գործիչ, որը ընդդիմադիր կուսակցություն է ղեկավարում։ Նա միշտ կողմ է եղել խաղաղությանը, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը։ Մեդվեդչուկը Ռուսաստանի հետ անդրկուլիսային հարաբերություններ երբեք չի ունեցել։
Մեդվեդչուկին ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսք չի եղել․ Պեսկով
Լրահոս
0