https://arm.sputniknews.ru/20230311/sjuniqum-avtvobusi-vtaric-tuzhats-andzancic-9y-durs-en-grvel-1-y-teghapvokhvel-e-erevan-56571149.html
Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած անձանցից 9–ը դուրս են գրվել, 1-ը տեղափոխվել է Երևան
Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած անձանցից 9–ը դուրս են գրվել, 1-ը տեղափոխվել է Երևան
Sputnik Արմենիա
Հիվանդանոցում մնացած 12 անձանցից 5-ը մեծահասակներ են, 7-ը` երեխաներ։ 11.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-11T14:19+0400
2023-03-11T14:19+0400
2023-03-11T14:36+0400
սյունիք
ավտոբուս
վթար
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56532325_0:292:1406:1083_1920x0_80_0_0_0f4fbf75d28e4b80f259d1a2865219dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժած 22 անձանցից 12-ն են այս պահին գտնվում Կապանի բժշկական կենտրոնում, ևս 1 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը` նշելով, որ մայրաքաղաք տեղափոխվածը մեծահասակ է։Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը ծանր է, մյուսներինը` բավարար: Հիշեցնենք` մարտի 10-ին «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս դուրս էրեկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։Դրա հետևանքով Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ թվով 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։Ավտոբուսի վթարից հետո Գորիսից և Քաջարանից բժիշկներ են տեղափոխվել Կապանի բուժկենտրոն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56532325_0:145:1406:1200_1920x0_80_0_0_6fc3b5c08d79435b446859bef7a311d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, ավտոբուս, վթար, տուժածներ
սյունիք, ավտոբուս, վթար, տուժածներ
Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած անձանցից 9–ը դուրս են գրվել, 1-ը տեղափոխվել է Երևան
14:19 11.03.2023 (Թարմացված է: 14:36 11.03.2023) Հիվանդանոցում մնացած 12 անձանցից 5-ը մեծահասակներ են, 7-ը` երեխաներ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժած 22 անձանցից 12-ն են այս պահին գտնվում Կապանի բժշկական կենտրոնում, ևս 1 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը` նշելով, որ մայրաքաղաք տեղափոխվածը մեծահասակ է։
«Հիվանդանոցում մնացած 12 անձանցից 5-ը մեծահասակներ են, 7-ը` երեխաներ։ մեծահասակներից 1-ը ավտոբուսի վարորդն է, 4-ը` դպրոցի աշխատակիցներ»,– ասաց նա։
Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը ծանր է, մյուսներինը` բավարար:
Հիշեցնենք` մարտի 10-ին «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս
դուրս էրեկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։
Դրա հետևանքով Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում
մահացել էր, իսկ թվով 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։