00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրա ասածը լուրջ հարցեր է առաջացնում. Արցախի ԱԳՆ–ն պատասխանել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

© Sputnik / Aram NersesyanЗдание Министерства иностранных дел Карабаха
Здание Министерства иностранных дел Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Բաժանորդագրվել
Արցախի ԱԳՆ–ն ընդգծել է, որ Ադրբեջանի անօրինական հավակնությունները սատարող արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականության թողտվություն
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կասկածի տակ է դնում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի չեզոք միջնորդի կարգավիճակը։
«Մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, որին հավակնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարությունում:
Կլաարն ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ իրավաչափ է համարում Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը: Նա հայտարարել էր, որ այդ ճանապարհով չպետք է լարվածությունն ավելացնող բեռներ տեղափոխվեն։
Ըստ Արցախի ԱԳՆ հայտարարության` խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։
Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։
Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պատրվակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը դիմել են ահաբեկչական գործողության՝ կյանքից զրկելով Արցախի Հանրապետության ոստիկանության երեք սպայի և ծանր վիրավորելով ևս մեկին։
«Ադրբեջանի անօրինական հավակնությունները սատարող նման արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականության թողտվություն, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի կյանքի, ինքնորոշման, ազատության և խաղաղ զարգացման անքակտելի իրավունքների ժխտումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Ադրբեջանը ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ոչինչ չի խանգարի Բաքվին ուժի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ողջ տարածքի վրա և ավարտին հասցնել Արցախը հայաթափելու հանցավոր ծրագրերը։
«Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0