00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ վաղուց պետք է կանչեին հարցաքննության». Արսեն Թորոսյանը միտում է տեսնում

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Արսեն Թորոսյան
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախակին նախարարը համոզված է, որ իրեն որպես մեղադրյալ չեն կարող ներգրավել, քանի որ չկա մեղադրանքի հիմք։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ կորոնավիրուսի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով առաջինը իրեն պետք է հարցաքննեին և ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին։

«Ինձ վաղուց պետք է կանչեին հարցաքննության, ասեմ ավելին` առաջինը պետք է կանչեին, որպեսզի ես նախաքննական մարմնի քննիչներին բացատրեի, թե ինչու է արվել այդ ամենը, նրանք էլ ճիշտ պատկերացում կազմեին և ճիշտ մոտեցում ցուցաբերեին։ Ճիշտ չէ մեղադրանքներ առաջադրել, հետո նոր միայն ապացույցներ ձեռք բերել, որոնք ուղղակի չկան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` իր բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի իրեն նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել. նա միտում է տեսնում։
«Քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ՞ որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից, և ինձնից լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե՛ նպատակները, թե՛ տրամաբանությունը»,–ասաց նա։
Թորոսյանն ընդգծեց, որ իրեն որպես մեղադրյալ չեն կարող ներգրավել, քանի որ չկա մեղադրանքի հիմք։ Ըստ նրա` նույնը վերաբերում է այն պաշտոնյաններին, որոնք հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Նախկին նախարարն իր տեսակետն առավել հանգամանորեն ներկայացրել է ֆեյսբուքյան էջում։
Նա ընդգծել է, որ Հաշվեքննիչ պալատի` կորոնավիրուսի վերաբերյալ հաշվեքննությունն իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողմից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում։
Անդրադառնալով իր արձակած երկու հրամաններին, որոնք հիշատակվում են Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ (հրամաններից մեկը կորոնավիրուսային աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, իսկ մյուսը` կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված պացիենտների դուրսգրմանը)` Թորոսյանը նշել է, որ տարօրինակ է նաև այն, որ մինչև երեկ չէր հարցաքննվել իր նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Այս ամենը առիթ է տալիս ենթադրելու, որ կոմիտեին ավելի շատ հետաքրքրել է այդ ծանր աշխատանքը կատարած անձանց հրապարակային թիրախավորումը և ոչ թե գործի հանգամանքները: Ինձ, գործող նախարարին և Սիմոնյանին չհարցաքննելը այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ խափանման միջոցի ընտրությունն ինքնին առիթ է տալիս ենթադրելու, որ դա արվում է մտացածին թեզերը մեղադրյալներին անազատության մեջ պահելով հիմնավորելու մղումով»,– նշել է նա։
Օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որպեսզի հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։
Պարբերականը նշել էր, որ հնարավոր է` ԱԺ նոր միջնորդություն կներկայացվի անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։ ՔՊ–ում ենթադրել էին, որ խոսքը Արսեն Թորոսյանի մասին է, որի նախարար աշխատած տարիների, մասնավորապես կորոնավիրուսի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված:
Երեկ հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ավելի ուշ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանն ու ևս 10 անձինք ձերբակալվել են։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության` 2020-2022թթ. ընթացքում Սիմոնյանը, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը։ Իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատու։
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում։
Կեղծ հաշվետվությունների հիման վրա «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ–ին փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է 119.005.000 դրամ:
Լրահոս
0