00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` Արսեն Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի. ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Արսեն Թորոսյան
Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանի գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է, չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ թերթի առցանց տարբերակի` նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել նրան, որպեսզի ներկայանա նախաքննական մարմին և որպես վկա հարցաքննվի:
«Ավելին` Հակակոռուպցիոն կոմիտեում այնպիսի փաստեր կան Արսեն Թորոսյանի դեմ, որ դիմում կներկայացվի գլխավոր դատախազին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և անձեռնմխելիությունից զրկելու համար»,–գրում է լրատվամիջոցը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Թորոսյանի գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ դարձյալ փոխնախարար է եղել և կորոնավիրուսի գծով համակարգող: Առայժմ իրավապահները Սմբատյանին միայն հարցաքննել են, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»,–գրում է լրատվամիջոցը:
Հարցաքննվել են նաև 5 հիվանդանոցների տնօրեններ, որոնք կորոնովիրուսով հիվանդների են սպասարկել:
Հարցաքննվել են նաև առողջապահության արդեն նախկին նախարար Թորոսյանի աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից Լուսինե Քոչարյանը և Ծաղիկ Վարդանյանն անգամ առերեսվել են:
«Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք տվողներ կան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թորոսյանը ևս առաջիկայում գուցե ձերբակալվի»,– գրում է թերթը։
Օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որպեսզի հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։
Պարբերականը նշել էր, որ հնարավոր է` ԱԺ նոր միջնորդություն կներկայացվի անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։ ՔՊ–ում ենթադրել էին, որ խոսքը Արսեն Թորոսյանի մասին է, որի նախարար աշխատած տարիների, մասնավորապես կորոնավիրուսի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված:
Երեկ հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ավելի ուշ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանն ու ևս 10 անձինք ձերբակալվել են։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության` 2020-2022թթ. ընթացքում Սիմոնյանը, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը։ Իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատու։
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում։
Կեղծ հաշվետվությունների հիման վրա «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ–ին փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է 119.005.000 դրամ:
Լրահոս
0