00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է, ԶՈւ–ում` նվազել. դատախազություն

© Sputnik / Aram NersesyanВход в здание Генпрокуратуры Армении
Вход в здание Генпрокуратуры Армении - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերում 2022 թվականին հանցագործությունների թիվը 2021 թվականի համեմատ նվազել է 1625-ով:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանում 2022 թվականին գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել է, ծանր հանցագործություններինը` նույնպես։ ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում։
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանում գրանցվել է հանցագործության 37612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245), իսկ ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում` 4570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195)։
2022 թվականին արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 881 դեպք (աճը՝ 531): Բայց, ըստ Բաղդասարյանի, 151,7 տոկոս աճը իրական չէ, քանի որ 531-ից 485-ը հանկարծամահություններն են:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները: ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրված հանցագործության դեպքերից 2874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։
«2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում` զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են 74-ով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Էլիզբարյանի խոսքով` եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։
Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ հայտնել է, որ 2022 թվականին կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 22 122 701 75 դրամ (2021 թվականին՝ 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ): 2022 թվականին վերականգնվել է 872 մլն 275 հազար 480 դրամը (2021 թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ):
Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 215 մլն 194 հազար 989 դրամ, որից վերականգնվել է 204 մլն 652 հազար 203 դրամը (2021 թվականին վնասի չափը կազմել է 551 մլն 44 հազար 294 դրամ, որից վերականգնվել է 43 մլն 712 հազար 747 դրամը): Համայնքներին պատճառված վնասը կազմել է 7 մլրդ 739 մլն 13 հազար 669 դրամ (2021 թվականին՝ 10 մլրդ 786 մլն 808 հազար 57 դրամ), վերականգնվել է 5 մլրդ 16 մլն 621 հազար 159 դրամ:
Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն ասել է, որ այժմ դատարանի վարույթում գտնվող 33 հայցադիմումներից 21-ը դատարան են ուղարկվել 2022 թվականին: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ (2021 թվականի ընթացքում վարչության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում՝ 10 մլրդ դրամ հայցագնով):
Գալյանի տեղեկացմամբ՝ ներկա պահին դատարանի վարույթում գտնվող հայցադիմումներով պահանջվող հայցագնի չափն արդեն իսկ գերազանցում է 150 մլրդ դրամը։
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն էլ տեղեկացրել է, որ 2022 թվականին իրականացվել է 22 կարգապահական վարույթ 30 դատախազի նկատմամբ: 12 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», երեք դատախազի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», մեկ դատախազի նկատմամբ ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ:
Լրահոս
0