https://arm.sputniknews.ru/20230311/hajkakan-shuka-mutq-gvortsats-nvor-aviapvokhadrvoghy-katarel-e-ir-arajin-chverty-56570578.html
Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
Sputnik Արմենիա
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունն առաջիկա օրերին կսկսի չվերթեր իրականացնել նաև Սոչիի ու Սամարայի ուղղությամբ։ 11.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-11T14:01+0400
2023-03-11T14:01+0400
2023-03-11T14:14+0400
հայաստան
ավիաընկերություն
«զվարթնոց» օդանավակայան
երևան
մոսկվա
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0b/56570661_0:79:1440:889_1920x0_80_0_0_a22714a6070a917488e9a8959f95a45d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը` «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն այսօր կատարել է իր առաջին չվերթը։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:Մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաև 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին և հետագայում սնանկ ճանաչվեց։Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ընկերության տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումներն աճել են 54 տոկոսով. քաղավիացիայի կոմիտե
երևան
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0b/56570661_160:0:1440:960_1920x0_80_0_0_ee9ce3ebd7575ac017ec5ddb2380fe33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավիաընկերություն, «զվարթնոց» օդանավակայան, երևան, մոսկվա, չվերթ
հայաստան, ավիաընկերություն, «զվարթնոց» օդանավակայան, երևան, մոսկվա, չվերթ
Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
14:01 11.03.2023 (Թարմացված է: 14:14 11.03.2023) «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն առաջիկա օրերին կսկսի չվերթեր իրականացնել նաև Սոչիի ու Սամարայի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը` «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն այսօր կատարել է իր առաջին չվերթը։ Տեղեկությունը հրապարակվել է
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
«Ընկերությունն իր «Airbus A321-200» օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը»,– ասված է հաղորդագրությունում:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:
Մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաև 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին և հետագայում սնանկ ճանաչվեց։
Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ընկերության տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։