https://arm.sputniknews.ru/20230310/turqiajum-yntrutjunnery-teghi-kunenan-majisi-14-in-erdvoghany-hramanagir-e-stvoragrel-56536367.html
Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. Էրդողանը հրամանագիր է ստորագրել
Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. Էրդողանը հրամանագիր է ստորագրել
Sputnik Արմենիա
Թուրքիայում առաջիկա ընտրություններին պայքարը ծավալվելու է գործող նախագահի և ընդդիմության միասնական թեկնածուի միջև։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T15:57+0400
2023-03-10T15:57+0400
2023-03-10T17:14+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
նախագահ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51427735_0:93:1600:994_1920x0_80_0_0_1b85b895f563dd1a69bf7419200e353b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համապետական ընտրություններ անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։ Այսպիսով` փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի պատճառով Թուրքիայի ղեկավարը ընտրությունների օրը չի տեղափոխել։Թուրքիայում ընտրությունները նախատեսվում են մայիսի 14-ին. ԷրդողանԱվելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար։Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 47 հազար մարդ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51427735_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c1c346182aaacffa1c60dec40faaa77d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, նախագահ, ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, նախագահ, ընտրություններ
Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. Էրդողանը հրամանագիր է ստորագրել
15:57 10.03.2023 (Թարմացված է: 17:14 10.03.2023) Թուրքիայում առաջիկա ընտրություններին պայքարը ծավալվելու է գործող նախագահի և ընդդիմության միասնական թեկնածուի միջև։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համապետական ընտրություններ անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։ Այսպիսով` փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի պատճառով Թուրքիայի ղեկավարը ընտրությունների օրը չի տեղափոխել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար։
Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 47 հազար մարդ։