https://arm.sputniknews.ru/20230310/mek-tarum-shurj-2000-hajteq-ynkerutjun--e-teghapvokhvel-hajastan-qervobjan-56526870.html
Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան
Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս բարձր տեխնոլոգիաներ ներգրավել։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T14:02+0400
2023-03-10T14:02+0400
2023-03-10T14:03+0400
վահան քերոբյան
հայաստան
տեղեկատվական տեխնոլոգիաներ
ռուսաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56525744_0:0:1600:901_1920x0_80_0_0_240149db674722fecb14b72970d0a9a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի իրավիճակի և պատժամիջոցների հետևանքով վերջին 1 տարում Հայաստան է տեղափոխվել բարձր տեխնոլոգիաների (մեծ մասը՝ ծրագրավորման) շուրջ 2000 ընկերություն։ Նրանք հիմնականում Ռուսաստանից են։ Այս մասին Երևանում անցկացվող DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նրա խոսքով` շուրջ 50 հազար ծրագրավորող ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետներ են տեղափոխվել Հայաստան։ Քերոբյանը շեշտեց` դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս ներգրավել բարձր տեխնոլոգիաներ։Նախարարի պնդմամբ` ռուսական ընկերությունները և մասնագետներն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ ու մասնագիտական գիտելիքներ են բերել։Առաջիկայում կսկսի գործել նաև երրորդ բաղադրիչը` բիզնես գործընթացների թվայնացման ծախսերի սուբսիդավորումը։Քերոբյանը հավելեց, որ բոլոր այդ նախագծերը կօգնեն ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, ինչը նշանակում է, որ դրանք մրցունակ կդառնան արտասահմանում։Նա շեշտեց` որքան էլ անսպասելի հնչի, թվայնացումը Հայաստանում անհրաժեշտ է նաև արտասահմանյան ընկերություններին. նրանց, ինչպես և մյուս ձեռնարկությունների համար, հնարավոր է սուբսիդիաներ ստանալ թվային համակարգերի ներդրման, ինչպես նաև այդ ոլորտում համապատասխան խորհրդականներ ներգրավելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56525744_95:0:1514:1064_1920x0_80_0_0_3d8625598433bae14a06f6adac958319.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հայաստան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռուսաստան, տնտեսություն
վահան քերոբյան, հայաստան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռուսաստան, տնտեսություն
Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան
14:02 10.03.2023 (Թարմացված է: 14:03 10.03.2023) Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս բարձր տեխնոլոգիաներ ներգրավել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի իրավիճակի և պատժամիջոցների հետևանքով վերջին 1 տարում Հայաստան է տեղափոխվել բարձր տեխնոլոգիաների (մեծ մասը՝ ծրագրավորման) շուրջ 2000 ընկերություն։ Նրանք հիմնականում Ռուսաստանից են։ Այս մասին Երևանում անցկացվող DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` շուրջ 50 հազար ծրագրավորող ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետներ են տեղափոխվել Հայաստան։ Քերոբյանը շեշտեց` դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս ներգրավել բարձր տեխնոլոգիաներ։
Նախարարի պնդմամբ` ռուսական ընկերությունները և մասնագետներն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ ու մասնագիտական գիտելիքներ են բերել։
Քերոբյանն ընդգծեց, որ կառավարությունը մի շարք օժանդակ միջոցներ է ձեռնարկում բիզնեսի արդիականացման համար։ Ծրագրերից մեկը նոր սարքավորումների ձեռքբերման համար վարկերի տոկոսների սուբսիդավորումն է, մյուսը` հրավիրված բարձրակարգ մասնագետների աշխատավարձի մասնակի սուբսիդավորումը։ Առաջին ծրագրով բիզնեսից արդեն ստացվել է ավելի քան 1200 հայտ, երկրորդ ծրագրով` մոտ 300։
Առաջիկայում կսկսի գործել նաև երրորդ բաղադրիչը` բիզնես գործընթացների թվայնացման ծախսերի սուբսիդավորումը։
Քերոբյանը հավելեց, որ բոլոր այդ նախագծերը կօգնեն ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, ինչը նշանակում է, որ դրանք մրցունակ կդառնան արտասահմանում։
Նա շեշտեց` որքան էլ անսպասելի հնչի, թվայնացումը Հայաստանում անհրաժեշտ է նաև արտասահմանյան ընկերություններին. նրանց, ինչպես և մյուս ձեռնարկությունների համար, հնարավոր է սուբսիդիաներ ստանալ թվային համակարգերի ներդրման, ինչպես նաև այդ ոլորտում համապատասխան խորհրդականներ ներգրավելու համար։