https://arm.sputniknews.ru/20230310/hrvomi-papn-asel-e-te-inchy-karvogh-e-stipel-iren-hrazharakan-tal-56527756.html
Հռոմի պապն ասել է, թե ինչը կարող է ստիպել իրեն հրաժարական տալ
Հռոմի պապն ասել է, թե ինչը կարող է ստիպել իրեն հրաժարական տալ
Sputnik Արմենիա
Հռոմի պապի խոսքով՝ ծնկի հիվանդությունն իր համար «ֆիզիկական նվաստացում» է։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T14:32+0400
2023-03-10T14:32+0400
2023-03-10T14:33+0400
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
հռոմի պապ
հիվանդություն
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_0:0:3087:1737_1920x0_80_0_0_65b979c1564c9745d7ecea9c23201c22.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հոգնածության կամ առողջական խնդիրների պատճառով կարող է դիտարկել թոշակի անցնելու հարցը, և դրա շուրջ խորհրդակցում է մտերիմների հետ: Այս մասին նա ասել է շվեյցարական Rsi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։Հռոմի պապի խոսքով՝ ծնկի հիվանդությունն իր համար «ֆիզիկական նվաստացում» է դարձել, իսկ անվասայլակից օգտվելու անհրաժեշտության պատճառով ինքը «մի փոքր ամաչել է»։Հռոմի պապն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մտածում հրաժարական տալու մասին՝ պապական ծառայությունը համարելով ցմահ։ Նա հիշեցրել է, որ պապի պաշտոնում իր ընտրվելուց անմիջապես հետո փաստաթուղթ է ստորագրել գահից հրաժարվելու մասին, եթե առողջության լուրջ վատթարացում ունենա:Հռոմի Ֆրանցիսկոս պապը տառապում է ծնկահոդի ուժեղ ցավերից, ինչը նրան ստիպում է անվասայլակից օգտվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_172:0:2903:2048_1920x0_80_0_0_5ccf029c98a1cbd092b6fca5ff5b51ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հռոմի պապ, հիվանդություն, հրաժարական
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հռոմի պապ, հիվանդություն, հրաժարական
Հռոմի պապն ասել է, թե ինչը կարող է ստիպել իրեն հրաժարական տալ
14:32 10.03.2023 (Թարմացված է: 14:33 10.03.2023) Հռոմի պապի խոսքով՝ ծնկի հիվանդությունն իր համար «ֆիզիկական նվաստացում» է։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հոգնածության կամ առողջական խնդիրների պատճառով կարող է դիտարկել թոշակի անցնելու հարցը, և դրա շուրջ խորհրդակցում է մտերիմների հետ: Այս մասին նա ասել է շվեյցարական Rsi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Հոգնածություն, որը թույլ չի տալիս պարզ տեսնել իրերը: Պարզության բացակայություն, իրավիճակները ճշգրիտ գնահատելու ունակության բացակայություն: Նույնիսկ ֆիզիկական խնդիր կարող է լինել», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է հանգեցնել իր հրաժարականի որոշմանը:
Հռոմի պապի խոսքով՝ ծնկի հիվանդությունն իր համար «ֆիզիկական նվաստացում» է դարձել, իսկ անվասայլակից օգտվելու անհրաժեշտության պատճառով ինքը «մի փոքր ամաչել է»։
Հռոմի պապն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մտածում հրաժարական տալու մասին՝ պապական ծառայությունը համարելով ցմահ։ Նա հիշեցրել է, որ պապի պաշտոնում իր ընտրվելուց անմիջապես հետո փաստաթուղթ է ստորագրել գահից հրաժարվելու մասին, եթե առողջության լուրջ վատթարացում ունենա:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը տառապում է ծնկահոդի ուժեղ ցավերից, ինչը նրան ստիպում է անվասայլակից օգտվել։