https://arm.sputniknews.ru/20230310/hakamartutjuny-kargavvorelu-hamar-amnn-ksharunaki-ashkhatel-erevani-ev-baqvi-het-ned-prajs-56506408.html
Հակամարտությունը կարգավորելու համար ԱՄՆ–ն կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ. Նեդ Փրայս
Հակամարտությունը կարգավորելու համար ԱՄՆ–ն կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ. Նեդ Փրայս
Sputnik Արմենիա
Ամերիկացի դիվանագետի կարծիքով` Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի պահի պետք է ինքնուրույն բանակցություններ վարեն։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T10:27+0400
2023-03-10T10:27+0400
2023-03-10T10:29+0400
հայաստան
ադրբեջան
նեդ փրայս
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52546679_0:31:1600:931_1920x0_80_0_0_b6f36c8f62547c5f5d75d79338d12806.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակելու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու համար։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Հարավային Կովկասում լարվածության պահպանման վերաբերյալ ԱՄՆ հետախուզական ծառայությունների զեկույցը։Փրայսը նշել է, որ տարածաշրջանային իրավիճակը հակված է բռնության։Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։Արցախում սպանված ոստիկանների ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շարել. նոր մանրամասներ
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52546679_124:0:1547:1067_1920x0_80_0_0_77e72063f87bf45fcbaffed35d71dac7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նեդ փրայս, ամն
հայաստան, ադրբեջան, նեդ փրայս, ամն
Հակամարտությունը կարգավորելու համար ԱՄՆ–ն կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ. Նեդ Փրայս
10:27 10.03.2023 (Թարմացված է: 10:29 10.03.2023) Ամերիկացի դիվանագետի կարծիքով` Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի պահի պետք է ինքնուրույն բանակցություններ վարեն։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակելու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու համար։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Հարավային Կովկասում լարվածության պահպանման վերաբերյալ ԱՄՆ հետախուզական ծառայությունների զեկույցը։
Փրայսը նշել է, որ տարածաշրջանային իրավիճակը հակված է բռնության։
«... Սա հին հակամարտություն է, և ԱՄՆ ցանկանում է հնարավոր ամեն բան անել աջակցելու համար այդ հակամարտության կարգավորմանը։ Մենք մտադիր ենք շարունակել անել դա` աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց ջանքերին, նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», – ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում
թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։