https://arm.sputniknews.ru/20230310/2022in-50-hazarvov-aveli-qich-ashkhatanqajin-migrantner-en-meknel-hhic-rd-qan-2021in-56524374.html
2022–ին 50 հազարով ավելի քիչ աշխատանքային միգրանտներ են մեկնել ՀՀ–ից ՌԴ, քան 2021–ին
2022–ին 50 հազարով ավելի քիչ աշխատանքային միգրանտներ են մեկնել ՀՀ–ից ՌԴ, քան 2021–ին
Sputnik Արմենիա
ԵՏՀ–ի ներկայացուցիչը նշում է, որ դեպի ՌԴ հայ աշխատանքային միգրանտների թիվը նվազում է Հայաստանում գործազրկության կրճատման ֆոնին։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T13:37+0400
2023-03-10T13:37+0400
2023-03-10T13:56+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/873/39/8733904_0:0:3111:1751_1920x0_80_0_0_94c234dbf8694f128e632f9c04a2a9a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. 2022 թվականին Հայաստանից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ 50 հազարով կրճատվել է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Աշխատանքային միգրացիան և միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով հրավիրված Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Աստանա տեսակամրջի ժամանակ հայտնեց ԵՏՀ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։Նրա խոսքով` Հայաստանից աշխատանքային միգրանտների թվի նվազումը կարող է պայմանավորված լինել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ։«ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկան կազմում է 93 մլն մարդ, որի 1,8%–ն օգտվում է շարժունակության իր իրավունքից և աշխատանքի է տեղավորվում ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկրում», – նշեց Օմուրբեկովան։2022 թվականի տվյալներով Ղազախստանում Հայաստանից 2333 աշխատանքային միգրանտ է աշխատում։ Դա մի փոքր ավելի է 2021 թվականի համեմատ, երբ այդ թիվը կազմում էր 1826։Հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքները ներկայացնել ԵԱՏՄ մրցույթներում. Քերոբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/873/39/8733904_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f480de0b1ddf2c72e0b5ddd02448e68e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, աշխատանք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, աշխատանք
2022–ին 50 հազարով ավելի քիչ աշխատանքային միգրանտներ են մեկնել ՀՀ–ից ՌԴ, քան 2021–ին
13:37 10.03.2023 (Թարմացված է: 13:56 10.03.2023) ԵՏՀ–ի ներկայացուցիչը նշում է, որ դեպի ՌԴ հայ աշխատանքային միգրանտների թիվը նվազում է Հայաստանում գործազրկության կրճատման ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. 2022 թվականին Հայաստանից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ 50 հազարով կրճատվել է։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Աշխատանքային միգրացիան և միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով հրավիրված Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Աստանա տեսակամրջի ժամանակ հայտնեց ԵՏՀ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։
Նրա խոսքով` Հայաստանից աշխատանքային միգրանտների թվի նվազումը կարող է պայմանավորված լինել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ։
Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրենի խոսքով` ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 647 հազար 455 մարդ, ինչը 2021 թվականի համեմատ 35 հազարով ավելի է։
«ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկան կազմում է 93 մլն մարդ, որի 1,8%–ն օգտվում է շարժունակության իր իրավունքից և աշխատանքի է տեղավորվում ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկրում», – նշեց Օմուրբեկովան։
2022 թվականի տվյալներով Ղազախստանում Հայաստանից 2333 աշխատանքային միգրանտ է աշխատում։ Դա մի փոքր ավելի է 2021 թվականի համեմատ, երբ այդ թիվը կազմում էր 1826։